ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՔ Է ԲԵՐԵԼ «ՄԱՅՐԻԿ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՄԱՆ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Արխիվ 12-16ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՔ Է ԲԵՐԵԼ «ՄԱՅՐԻԿ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՄԱՆ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ամբողջությամբ կվերափոխվի Առաջին ալիքի եթերացանցը:
Ողջ օրվա ընթացքում Հանրայինի հեռուստադիտողները պարբերաբար հնարավորություն կունենան դիտելու ուղիղ միացումներ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից, թեմատիկ միջազգային ֆիլմեր, տեղական արտադրության հետաքրքիր հեռուստաֆիլմեր, ինչպես նաեւ լրագրողական ռեպորտաժներ:
Հանրային հեռուստաընկերությունը աշխարհահռչակ "Metro Goldwyn Mayer" ընկերությունից գնել է Անրի Վերնոյի «Մայրիկ», «Պարադի փողոց 588 տուն», այլ ընկերություններից՝ «Արտույտների ագարակը», Քարլա Կարապետյանի «Ճչացողները» եւ Մայք Դեվիթի «Պատերազմից ավելի վատ» ֆիլմերի հեռուստատեսային հեռարձակման բացառիկ իրավունքները:
Համաձայն կնքված համախատասխան պայմանագրերի ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմերի ցուցադրման իրավունքները պատկանում են միմիայն Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը:
Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

