Ամերիկյան Թեքսաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում ապրում են երեխաներ, որոնց հետ հանցագործները պատրաստ են ՙհամաձայնեցնել՚ իրենց գործողությունները:
Այսպես, ինտերնետում հայտնվել է հետաքրքիր մի լրատվություն այն մասին, թե ինչպես էին յոթամյա երկվորյակները ծեծել իրենց առեւանգած տղամարդուն եւ ազատվել նրանից: Ապրիլի 17-ին ծնողները պատրաստվել էին իրենց երեխաների հետ գնալ եկեղեցի: 7-ամյա երկվորյակներին ու մեկամյա աղջնակին նստեցրել էին մեքենան: Հայրը վերադարձել էր տուն իրերի ետեւից: Այդ պահին հարեւան փողոցում բնակվող մի տղամարդ առեւանգել էր ավտոմեքենան: Հանցագործությանը ականատես դարձած մայրը զանգահարել է ոստիկանություն... Այդ ընթացքում տղաներից մեկը սկսել էր ձեռքերով հարվածել առեւանգողի դեմքին, մյուսըª խաղալիք օձով: Հանցագործը կանգնեցրել էր մեքենան ու ասել, որ երեխաները կարող են դուրս գալ: Ի ուրախություն պարտված սրիկայիª երեխաները համաձայնել էին եւ քրոջ հետ միասին բռնել էին իրենց տան ճանապարհը:
ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ ՍՊԱՆՈՒՄ Է
Սանկտ Պետերբուրգում ինքնասպան էր եղել 17-ամյա Սաշան. նա անհաջողության էր մատնվել համակարգչային խաղում: Ապրիլի 18-ին Սաշան գտնվում էր տանըª տատիկի հետ: Տատիկը պատմել էր, որ թոռը նստած էր համակարգչի առջեւ եւ ինչ-որ մի պահ խիստ զայրացել էր, սկսել էր հարվածել մոնիտորին, հետո ցատկել էր պատուհանից: Բնակարանը գտնվում էր շենքի 4-րդ հարկում: Հիվանդանոցում Սաշան մահացել էր: Իրավապահ մարմինները սակայն աշխատում են նաեւ ինքնասպանության հնարավոր այլ պատճառների վարկածների վրա: Դրանցից մեկն այն է, որ Սաշան վերջերս հեռացվել էր քոլեջից, իսկ մյուսըª տղան խնդիրներ ուներ իր խորթ հոր հետ...