ՙՄԱՐԴ ԵՆ ՄՈՐԹՈՒՄ, ՀԵՏՈ ՔՐՔՋԱԼՈՎ ԱՍՈՒՄ` ՄԻ ՄՏԱԾԵՔ, ԱՍՏՎԱԾ ՄԵԾ Է՚

Արխիվ 12-16

ՙՄԱՐԴ ԵՆ ՄՈՐԹՈՒՄ, ՀԵՏՈ ՔՐՔՋԱԼՈՎ  ԱՍՈՒՄ` ՄԻ ՄՏԱԾԵՔ, ԱՍՏՎԱԾ ՄԵԾ Է՚


Թեեւ Քեսաբում տեղի ունեցածը քիչ-քիչ աշխարհում սկսել է դատապարտվել, սակայն քեսաբահայությունը դեռ մնում է իր բնակավայրից զրկված: Սակայն այդ ուղությամբ սիրիական կռավարական զորքերը շարունակում են բավականին հաջող մարտական գործողությունները եւ հեռու չէ այն օրը, երբ Քեսաբում կրկին խաղաղություն կտիրի: Իսկ թե այս պահին ինչ վիճակ է տիրում, մեզ պատմեց Քեսաբի քաղաքապետ ՎԱԶԳԵՆ ՉԱՓԱՐՅԱՆԸ:

ՙԱՅՍ ՊԱՀԻՆ ԴՐՍՈՒՄ ԱՀԱՎՈՐ ՎԻՃԱԿ Է՚

-Չնայած կոնկրետ հայերի նկատմամբ արտահայտված լարվածություն, թշնամանք չկա, սակայն, ցավով պետք է նշեմ, որ Քեսաբում այս օրերին  եւս շարունակվում է լարված պատերազմական իրավիճակը, զորքը առաջ է գալիս: Այս պահին էլ Ձեզ հետ խոսելիս դրսում ահավոր վիճակ է տիրում, չորս կողմից կրակոցները չեն դադարում:
- Կարող եք ավելի մանրամասն ներկայացնել այդտեղ տիրող իրավիճակը, ի±նչ վիճակում են տեղի հայերը:
- Գիտեք, որ Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումները սկսվել են մարտի 21-ին, Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացնում են ՙՋաբհա ան Նուսրա՚ եւ ՙՋեյշ ալ Իսլամ՚ խմբավորումները: Այս պահին, ինչպես հայտնի է, այստեղ բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Յոթ հարյուրից ավելի հայ ընտանիքներ դեռ Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում է: Տեղի Հայ շտապ օգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով եւ սննդով:
Չեմ կարող չնշել, որ մեզ` հայերիս  Սիրիո կառավարությունը շատ-շատ լավ է վերաբերվում: Մենք միշտ Սիրիո ժողովրդի հետ ենք, մեզ այստեղ երբեք չեն տարանջատել իրենցից, քանի որ գիտեն, որ մենք ամեն վայրկյան պատրաստ ենք կռիվ տալ Սիրիո պետության համար, մեր հայրենիքը Սիրիան է: Երեւի տեղյակ եք, որ շուտով ընտրություններ են, եւ մենք նույնպես պետք է մասնակցենք երկրի նախագահի ընտրություններին, քանի որ շատ-շատ կսիրենք մեր նախագահին, մեր զորքի վրա էլ շատ վստահ ենք:
- Ինչ եք կարծում, զինյալ խմբավորումները երբ ի վերջո կնահանջեն:
- Անկեղծ ասած` չեմ կարող ասել, բայց կարծում եմ` մոտ ապագայում Քեսաբը կրկին կբնակեցվի իր բնակիչներով: Իսկ ինչ վերաբերում է այդ ծայրահեղականներին` նրանք մարդ չեն, նրանք մարդու միս ուտող վայրենիներ են, նրանց նույնիսկ գազան անվանելը մեղմ կլինի: Ծայրահեղ զինյալ խմբավորումներին աննկարագրելի շատ է օգնում Ամերիկան եւ Թուրքիան. եթե այդ աջակցությունը չլիներ, էս մարդակեր գազանները չէին հասնի Քեսաբ: Ամեն մարդու թափած արյան համար մեղավորը մեր` հայերիս դարավոր թշնամի Թուրքիան է: Եթե դուք գաք եւ ականատես լինեք այստեղ տիրող իրավիճակին, կասեք, որ սա ոչ այլ ինչ է, քան Սիրիո ժողովրդի բնաջնջման ծրագիր, սա ցեղասպանության նման մի բան է: Նրանք բառիս բուն իմաստով մարդ ուտողներ են, նրանց համար Աստված, սրբություն, ծեր, հղի գոյություն չունի: Նրանք մարդ են մորթում, հետո ծաղրելով, քրքջալով ասում. ՙՄի մտածեք, Աստված մեծ է՚: Նրանք ուղղակի  մարդ չեն, մարդկության հետ ընդհանրապես կապ չունեն: Նույնիսկ վայրենի գազանները եթե քաղցի զգացում չունենան, եթե իրենց չկպնես, քեզ չեն վնասի, բայց սրանք հաճույքի համար մարդ են մորթում: Նրանց սատարողները, տեր կանգնողներն էլ, իրենց նման բարբարոս են: Զարմանում եմ` ինչի համար է աշխարհը սրանց տանում: Մենք մեզի համար հարյուր տարի ապահով ապրում էինք, բայց էս մարդակերները մի վայրկյանում եկան եւ խախտեցին բոլորիս անդորրը, խաղաղ կյանքը: Սիրիո կառավարությունը մեզ միշտ էլ շատ ազատություն է տվել, դա է պատճառը, որ Թուրքիան դա չի կարողանում մարսել, փորձում է ամեն ինչ անել, որ հայերը` ինչպես 1915 թվականին մեծ մարդկային զոհեր տվեցին, այնպես էլ հիմա` կորցնեն իրենց հանգիստը. դա է Թուրքիայի քաղաքականությունը: Այնուամենայնիվ  Քեսաբի բնակիչներն իրենց հերթին հաստատել են, որ շուտով կվերադառնան իրենց տները` շնորհիվ Սիրիո ազգային բանակի եւ զինված ուժերի հաղթանակի:

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԴԵՌԵՎՍ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ
ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒ ՉԿԱ


Քանի որ շուտով Սիրիայում նախագահական ընտրություններ են սպասվում եւ հասկանալու համար, թե ինչ դիրքորոշում ունեն այդ ուղղությամբ սիրիահայերը, փորձեցինք զրուցել նաեւ Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԵԼԻՄՅԱՆԻ հետ:
- Այո, շուտով` հունիսի հինգին, այստեղ նախագահական ընտրություններ են լինելու, բայց սիրիահայերը դեռեւս իրենց վերջնական դիրքորոշումը չեն հայտնել, որովհետեւ ոչ մի անձ` ներառյալ Սիրիո այժմյան նախագահի, իր թեկնածությունը պաշտոնապես չի առաջադրել: Եվ քանի որ այս պահին որեւէ թեկնածուի անուն հայտնի չէ, ժողովուրդը որեւէ կարծիք կամ դիրքորոշում չի կարող արտահայտել: Ըստ երեւույթին, երբ գալիք շաբաթների ընթացքում որեւէ կողմ իր թեկնածությունը առաջադրի, այդ ուղղությամբ Սիրիո հայկական համայնքներում քննարկումներ կանցկացնենք, եւ մեր դիրքորոշումը անպայման կհայտնենք: Բայց այսօրվա դրությամբ ընտրությունների վերաբերյալ դեռեւս ասելիք չունենք:
- Չնայած Սիրիայում տիրող լարված իրավիճակին, ուզում ենք տեղեկանալ Եղեռնի օրվա հետ կապված, ինչ-որ միջոցառումներ նախատեսե±լ եք:
- Ճիշտ նկատեցիք, որ լարված իրավիճակ է, բայց դա մեզ` հայերիս չի խանգարի, որ մեր հարգանքի տուրքը մատուցենք 1915թվականին բարբարոսների, ոճրագործների զոհ դարձած մեր միլիոնավոր հայրենակիցների հիշատակին: Հատկապես ամեն ապրիլի 24-ին մենք ավելի ըմբոստ եւ հակաթրքական կեցվածքով ենք, այսպես ասած, լցվում: Օսմանյան այդ ցեղասպան գործունեությունը` հայերին չարչարելու, տեղահանելու, մոր աչքի առաջ զավակին մորթելու, ջարդելու, թալանելու նույն ոգին տիրում է նաեւ այսօրվա թրքական ազգային հանրապետության ընդհանուր ուղղվածության մեջ: Եվ այդ իսկ պատճառով հայ ժողովուրդն ավելի ըմբոստ արտահայտություններ ունի եւ պետք է ունենա նաեւ գալիք օրերին: Այս օրերին մեզ առիթ է ընձեռվել, որպեսզի մենք կարողանանք թուրքերի ձեռքով կատարված այդ ոճրագործությունները մեկ անգամ եւս պատմենք նաեւ մեր արաբ ազնիվ ժողովրդին: Եվ քանի որ Սուրիական պետությունը դեռեւս Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել, չնայած միշտ խոսում են թուրքերի կատարած ջարդերի մասին, ոճրագործությունների մասին, ես զգում եմ եւ հույս ունեմ, որ ապրիլի 24-ին Սիրիո պետությունը քաղաքական որոշում կկայացնի` ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց արդեն իսկ ինչ-ինչ բաներ կատարվում են այդ ուղղությամբ, ես դա զգում եմ սիրիական ներքին քաղաքական դաշտում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում