ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԵՐՐՈՐԴ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ Է

Արխիվ 12-16

ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԵՐՐՈՐԴ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ Է


ՙՍպարտակ Ղուկասյանի գործով նախաքննությունը մտել է փակուղի՚,- մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Խոսքը Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ տեղի ունեցած հայտնի դեպքի մասին է, որի հետ կապված, հիշեցնենք, Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1 կետի (Խուլիգանությունը` դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով եւ զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով) հատկանիշներով:
Փաստաբանը տեղեկացրեց նաեւ, որ հայտնի են քրեական գործի շրջանակներում կատարված երրորդ փորձաքննության արդյունքները.
- Ինչպես գիտեք, Սպարտակ Ղուկասյանի գործով նշանակվել էր երկու փորձաքննություն, երկու փորձաքննությունների եզրակացություններն էլ պարզվել են, որ կրակոցների արգասիքներ չեն հայտնաբերվել ո°չ ավտոմեքենայի մեջ, ո°չ ավտոմեքենայի վրա, ո°չ էլ Սպարտակ Ղուկասյանի հագուստին: Իսկ ահա երրորդ փորձաքննության պատասխանի մեջ, որն այսօր ենք ստացել, եւ ստուգվել է, թե Սպարտակ Ղուկասյանի ավտոմեքենայի մեջ մանրաթելեր կան, թե` չէ, մասնավորապես ասված է. ՙՈրեւէ կասկածելի հետքեր չեն հայտնաբերվել մեքենայի մեջ՚:
Ամեն դեպքում, ես իմ վստահորդի շահերից ելնելով` շատ կուզենայի, որ գործը մտներ դատարան, եւ դատարանում հանրությունը տեսներ, թե ինչ աբսուրդ մեղադրանք է եղել իրականում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում