Նախօրեին Արարատի մարզի Դարակերտ գյուղում հերթական ինքնասպանության դեպքն էր գրանցվել: Նույն գյուղի բնակիչ 42-ամյա Արմեն Մովսիսյանը ինքնասպանություն է գործել իրենց տան բակում` ծառից կախվելու միջոցով:
Նշված միջադեպով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Թե ինչն էր 42-ամյա տղամարդու այդկերպ կյանքին վերջ տալու պատճառը, փորձեցինք պարզել գյուղապետ Ղուկաս Սիմոնյանից, ով մասնավորապես նշեց. - Արմենը շատ համեստ, բարեկեցիկ ընտանիքի տղա էր: Հայրը ազատամարտիկ էր, ուներ ամուր, կայացած ընտանիք: Ապրում էր մոր, կնոջ եւ երկու երեխաների` տղայի եւ աղջկա, հետ: Սոցիալապես էլ ապահովված ընտանիք ուներ, Երեւանի գործարաններից մեկում էր աշխատում, որպես կռունկավար, ստանում էր բավականին լավ աշխատավարձ` ամսական երեք հարյուրից-երեք հարյուր հիսուն հազար դրամ: Այնպես որ, ոչ մի պատճառ չուներ նման կերպ իր կյանքի հետ վարվելու, ոչ պարտքեր ուներ, ոչ էլ սոցիալապես նեղ վիճակում էր: Ըստ երեւույթին նրա նման կերպ վարվելու պատճառը միայն իր ունեցած հոգեկան շեղումներն են: Բավական ժամանակ բուժվում էր, որից հետո դեղեր էր օգտագործում ու իրեն լավ էր զգում: Ասում են` վերջին երեք օրերին չեն կարողացել համոզեն, որ դեղերը խմի, երեւի հենց դա էլ առիթ է հանդիսացել նման պահվածքին: Մինչեւ վերջին օրը` ապրիլի 20-ը աշխատանքի մեջ էր, նորմալ տղա էր: