ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ՙԿԱՏԱՖԱԼԿՆԵՐ՚...

Արխիվ 12-16

ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ՙԿԱՏԱՖԱԼԿՆԵՐ՚...


Երեք մահվան դեպքերից հետո հարուցված սույն քրեական գործով մեղադրական եզրակացությունը սկսվում է հետեւյալ փաստի արձանագրմամբ. ՙԱրմավիրի բժշկական կենտրոն՚ փակ բաժնետիրական ընկերությունը, շահույթ ստանալու նպատակով հիմնադրված առեւտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ Է: Հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը ՀՀ Արմավիրի մարզպետն է: Ընկերությունը ստեղծվել էª ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 2-իª ՙՀՀ մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման մասին՚ թիվ 1911-Ն որոշման համաձայն...՚:
ՄԱՀՎԱՆ ԹԻՎ 1 ԴԵՊՔ

2010թ. հուլիսի 17-ին ՙԱրմավիրի բժշկական կենտրոնի՚ մանկահասակ հիվանդ Հովհաննես Հովհաննիսյանը մահացել էր... ավտոմեքենայում: Այդ օրը` ժամը 19-ից հետո, մանկիկի վիճակը կտրուկ վատացել էր  եւ որոշվել էր նրան փոխադրել Երեւանի ՙՍուրբ Աստվածամայր՚ հիվանդանոց: Տնօրեն Նշան Գեւորգյանը հիվանդի տեղափոխումը կազմակերպել էր տաքսիով:
Ըստ դատաբժշկական փորձաքննությանª  ՙԺամը 20:51-ից 21:00-ին հիվանդի վիճակի վատացման վերաբերյալ պատմագրում նկարագրած պայմաններում անհրաժեշտ էր կատարել ռենտգեն ուսումնասիրություն, անցնել արհեստական շնչառության, իսկ դրա անհնարինության դեպքում անհապաղ զուգահեռ միջոցներ ձեռնարկել մանկական ռեանիմոբիլ եւ մանկաբուժական ռեանիմացիոն բրիգադ հրավիրելու, հիվանդի հետագա բուժօգնության հարցի, տեղափոխման հնարավորության, ժամկետների եւ այլ հարցերի լուծման համար, այնինչ դրանք չեն արվել, այլ հիվանդի Երեւան տեղափոխումը կատարվել է անթույլատրելի` ՙտաքսի՚ ավտոմեքենայով: Այդ բացթողումներն ու բուժօգնության կազմակերպման թերություններն են բերել հիվանդի մահվան՚:

ՄԱՀՎԱՆ ԹԻՎ 2 ԴԵՊՔ

2010թ. դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը Արմավիրի մարզի Այգեվան գյուղի բնակիչ Վռամ Խլղաթյանը տանն իրեն վատ էր զգացել: Ժամը 00:46-ին նրա հարազատները զանգահարել էին ՙԱրմավիրի բժշկական կենտրոնի՚ շտապ եւ անհետաձգելի օգնության ծառայություն: Կանչին պատշաճ արձագանք չէր հետեւել եւ հիվանդին չէին այցելել` ՙբենզին չկար՚: Վռամ Խլղաթյանի որդին տեղամասային բժշկուհու հետ միասին փորձել էին հիվանդին հիվանդանոց հասցնել սեփական տրանսպորտային միջոցով:  Վռամ Խլղաթյանը ճանապարհին մահացել էր:
Նախաքննությամբ պարզվել էր, թեª ՙԱրմավիր ԲԿ՚ ՓԲԸ-ի շտապօգնության կայանի տվյալ օրվա հերթապահ բրիգադի աշխատակիցների կողմից տվյալ կանչին չգնալը եւ հիվանդ Վռամ Խլղաթյանին շտապ բուժօգնություն ցույց չտալը պայմանավորված է եղել կայանի հերթապահ մեքենաների բենզին չունենալու հանգամանքով՚: Ավելին. բժշկական կենտրոնի տնօրեն Նշան Գեւորգյանի ստորադրյալ գործընկերները ՙկաթացրել՚ էին քննիչին, թե տնօրենը ՙբանավոր պահանջել է չսպասարկել գյուղական բնակավայրերից ստացվող կանչերը՚:
Մինչդեռ, այդ օրվա դրությամբ ԲԿ-ի պահեստում եւ մեխանիկի մոտ եղել էին շուրջ 1500 լիտր բենզինի կտրոններ:

ՄԱՀՎԱՆ ԹԻՎ 3 ԴԵՊՔ

Երեքուկես տարեկան Արտաշես Սեդրակյանը կլինիկական մահվան վիճակում շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Երեւան քաղաքի ՙՍուրբ Աստվածամայր՚ հիվանդանոց, որտեղ 4 օր անգիտակից վիճակում մնալուց հետո մահացել էր: Իրավապահ մարմինները այս դեպքում էլ էին հայտնաբերել ՙԱրմավիր բժշկական կենտրոնի՚ հետքերը. ՙՆախաքննության ընթացքում պարզվել է, որ 01.01.2011թ. մոր ուղեկցությամբ ՙԱրմավիրի ԲԿ՚ մանկաբուժական բաժանմունք է բերվել մանկահասակ հիվանդ Արտաշես Սայադի Սեդրակյանը, որը հերթապահ մանկաբույժ Արմենուհի Ժորայի Հարությունյանի կողմից հիվանդանոցի նշված բաժանմունք է ընդունվել ՙսուր լարինգոտրախեիդ 1-2-րդ աստիճան՚ ախտորոշմամբ: Առավոտյան երբ Ա. Սեդրակյանի վիճակը ծանրացել է, հերթափոխն ընդունած բժիշկ Աննա Առուշանյանի կողմից նրա մոտ ախտորոշվել է ՙսուր լարինգոտրախեիդ երրորդ աստիճանի՚: Բժշկական կենտրոնում մանկական ռեանիմացիայի միջոցներ ու պարագաներ չունենալու պատճառով որոշվել է հիվանդին ուղարկել Երեւանի ՙՍուրբ Աստվածամայր՚ հիվանդանոց: Սակայն Երեւան տեղափոխելու ճանապարհին Ա. Սեդրակյանն ընկել է կլինիկական մահվան վիճակում եւ ՙՍուրբ Աստվածամայր՚ ԲԿ ընդունվելուց 4 օր անց մահացել է: Միաժամանակ պարզվել է, որ բուժաշխատողները մանկական ռեանիմացիոն միջոցներ եւ պարագաներ ստանալու հարցով բազմիցս դիմել են տնօրեն Նշան Գեւորգյանին, սակայն վերջինս ցուցաբերելով անփույթ վերաբերմունք` դրանք չի տրամադրել՚:

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՙՄԱՀՎԱՆ՚ ԴԵՊՔԻ
3 ՏԵՍԱԿԵՏ


2014-ի ապրիլին քրեական այս գործի քննությունը թեւակոխեց վերաքննիչ փուլը. առաջին ատյանի դատարանը վճռեցª ՙ...Նշան Վաղարշակի Գեւորգյանի նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում 5 (հինգ) տարի ժամկետով` առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու՚: Կիրառվեց Համաներումը, եւ Ն. Գեւորգյանն ազատվեց պատժի կրումից: Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց այդ դատավճիռըª մերժելով միանգամից 3 վերաքննիչ բողոք:
Համաներված դատապարտյալ Նշան Գեւորգյանն իր բողոքում նշել էր, որ հանուն արդարության ինքը պետք է արդարացվեր, քանի որ ՙընդհանրապես առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքի հետ՚:
Տուժողի իրավահաջորդ Սայադ Սեդրակյանը եւ նրա ներկայացուցիչ Մոնիկա Մարգարյանը այն համոզմունքին էին, որ արդարությունը ՙսպանվել՚ էր այն պահից, երբ դատարանը արդարացրել էր Ն.  Գեւորգյանին` Արտաշես Սեդրակյանի ՙսպանության՚ դեպքով: Բանը նրանում է, որ գործի քննության ընթացքում մեղադրող դատախազը հրաժարվել էր իր մեղադրանքից երեքուկեսամյա Արտաշեսի ՙմահվան դրվագով՚, իսկ ուրիշ ՙմանկասպան՚ չէր առաջարկել: Մինչդեռ, ըստ մահացած երեխայի հոր եւ դատաբժշկական փորձաքննության եզրակացությանª ՙբժիշկները թերագնահատել էին երեխայի վիճակը եւ նշանակված բուժումը թերի էր եղել` երեխային չէր տրվել թթվածին, չէր կատարվել ինֆուզիոն թերապիա, ինչը հանգեցրել էր երեխայի մահվան...՚:
Խոստովանում եմ. ես վաղուց արդեն չեմ ցավում արդարության ու արդարադատության մահվան համար, սակայն այդպես էլ չեմ կարողացել համակերպվել մանկիկների մահվանը...

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ
Հ.Գ.
Սույն գործով որեւէ մեկը որեւէ վարկյան կալանքի տակ չի եղել:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում