Ի դեպ, այս օրերին նորից ակտիվորեն ուսումնասիրվում է Յուլյա Տիմոշենկոյի ծագումնաբանությունը եւ ի հայտ եկած նոր փաստերը վկայում են, որ սխալ է նրան հայկական արյուն վերագրել, թեեւ մանկության տարիներին կրել է Գրիգյան ազգանունը, հետո արդեն դառնալով Տելեգինա ու դրանից հետո միայն Տիմոշենկո:
Տիկին Յուլյայի Գրիգյան ազգանունը, պարզվում է, գալիս է նրա հայրական կողմի տատիցª Մարիա Գրիգյանից, ով ամուսնացած էր մաքուր հրեական ծագում ունեցող Աբրահամ Կելմանովիչ Կապիտելմանի հետ: Եվ ահա 1930-ականների վերջերին, երբ ծնվում է Յուլյայի հայրըª Վլադիմիրը, ծնողները, թերեւս հաշվի առնելով այն վտանգը, որի մեջ այդ ժամանակ գտնվում էր հրեական անուն-ազգանունով ամեն ոք, հեռատեսորեն որդուն տալիս են մորական ազգանունն ու մաքուր ռուսական անուն: Եվ ահա ներկայումս, երբ ժամանակակից ֆաշիստականª բենդերական շրջանակներում նորից հրեական ազգանունը մոդայիկ չէ, տիկին Յուլյան փորձում է ամեն կերպ թաքցնել իր իսկական ծագումըª ծայրահեղ դեպքում նախընտրելով Գրիգյան ազգանվանը տրվող հայկական բացատրությունը: