ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ ԱՐԴԵՆ ԱԿՆՀԱՅՏ Է

Արխիվ 12-16

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ ԱՐԴԵՆ ԱԿՆՀԱՅՏ Է


Այն, որ անցած շաբաթ Ժնեւում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջեւ ուկրաինացիների եւ եվրոպացիների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները գրեթե անմիջապես էլ մեռնելու էին, ակնհայտ էր: Պատճառների մասին էլ երկար-բարակ մտածելու կարիք չկա. Ուկրաինայի շուրջ ոչ միայն արտաքին, այլեւ ներքին եւ, վերջապես, ներկայումս իշխող ՙհեղափոխականների՚ միջեւ փոխադարձ շահերն այն աստիճան են իրար հակասում, որ կոմպրոմիսային լուծումները գործնականում բացառված են եւ իրավիճակը կարող է ինչ-որ կերպ կայունանալ միայն արմատական լուծումների դեպքում:

ԲԱՅԴԵՆԸ ԿԻԵՎԻՆ ՕԳՆՈՂԸ ՉԷ

Այս առումով որոշ լավատեսական հույսեր էին կապվում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի Ուկրաինա կատարած այցելության հետ: Սակայն հազիվ էր փոխնախագահը ժամանել Կիեւ, երբ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը պաշտոնապես ակնարկեց. ՙՉի կարելի Կիեւի իրավիճակը համեմատել Արեւելյան Ուկրաինայում կատարվող դեպքերի հետ՚: Այսինքն, ըստ տիկին Նուլանդի, ասենք, ՙԱջ սեկտորը՚ եւ նման այլ կազմակերպությունները միանգամայն օրինական հիմքերով են իրենց ձեռքին պահում կառավարական շենքերը. ՙԿառավարության թույլտվությամբ, Ռադայի հետ համաձայնեցված կամ շենքերի սեփականատերերի հետ պայմանագրերի առկայությամբ՚: Իսկ արեւելքում, հասկանալի է, նույն կառավարական շենքերը միանգամայն ապօրինի մեթոդներով են անցել նույնքան ապօրինի արեւելյան ինքնապաշտպանության ուժերի ձեռքը: Թե պետքարտուղարի օգնականի այս հայտարարության մեջ ցինիզմն ինչ աստիճանի է հասնում, նույնիսկ մեկնաբանելու հարկ չկա: Սակայն եթե հարցի բարոյական կողմը շրջանցենք, ապա այդ հայտարարության տողատակերում կարդացվում է պետքարտուղարության հետեւյալ պարզ դիրքորոշումը. ՙԱյն, ինչ անում են ՙԱջ սեկտորն՚ ու մյուս արեւմտամետները ¥այդ թվումª զենք կրել եւ արեւելքում ռազմական արշավներ ձեռնարկել¤, միանգամայն օրինական է: Իսկ արեւելքում մեկ բանի ՙիրավունք՚ ունենª զինաթափվել եւ հլու-հնազանդ սպասել այն ճակատագրին, որն իրենց համար կորոշվի՚:
Չնայած առանց այս ամենի էլ այն հույսերը, թե փոխնախագահի այցելությունը կդադարեցնի Ուկրաինայի արեւելքի եւ արեւմուտքի մեջ այսքան խորացած հակասությունները, իհարկե, լուրջ չէին: Սակայն մեկ հետաքրքիր հանգամանք այս այցելությունը, այնուամենայնիվ, ի հայտ բերեց: Խոսքը Բայդենի Ռադայում արված հետեւյալ հայտարարության մասին է. ՙԴուք անընդունակ եք հաղթահարել կոռուպցիան... Դուք մշտապես ասում եք, թե ձեզ օգնություն է պետք, մասնավորապես էներգետիկ հատվածում: Բայց այս համակարգն էլ ձեզ մոտ լիովին կոռումպացված է...՚:
Իհարկե այստեղ էականն այն չէ, որ արդեն ամերիկացիներն էլ են սկսել խոսել ՙհեղափոխականների՚ կոռումպացվածության մասին. ամենեւին էլ նոր բան չէ, որ ուկրաինացիներն իրենց մեկ թալանչի Յանուկովիչին փոխարինեցին մեկ տասնյակ ոչ պակաս թալանչի տիմոշենկոներով, յացենյուկներով, տուրչինովներով, դրա հետ մեկտեղ օլիգարխիային տալով այնպիսի նոր լծակներ, որոնց մասին Յանուկովիչի օրոք նրանք միայն երազում էին: Չէ, փոխնախագահի այդ հայտարարությանը պետք է նայել այլ կողմից, որ ուկրաինական ՙանընդունակ իշխանությունները՚ իրենց նվնվոցներով արդեն զզվեցնում են Սպիտակ տանը ու պետք է բարոյականից զատ ամերիկյան այլ օգնության վրա հույս չդնեն: Եվ սա այն բանից հետո, երբ դե ֆակտո նախագահ Տուրչինովը մինչ այդ երկար-բարակ Բայդենին համոզում էր, թե ռուսները չեն պահպանել Ժնեւյան համաձայնագիրը, որ արեւելքում զինաթափվելու եւ կառավարական շենքերը վերադարձնելու փոխարեն նոր շենքեր են գրավել ու ստիպված ՙուկրաինական իշխանությունները պետք է համարժեք գործողություններ ձեռնարկեն՚:

ՄԱԼՈՌՈՒՍԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԸ


Ամեն դեպքում այդկերպ Տուրչինովը, ըստ էության, հայտարարեց արեւելքում իր իսկ սկսած պատերազմը շարունակելու մասին եւ, հասկանալի է, որ միանգամից էլ առաջ են գալիս հին խնդիրները: Այն էª բանակի հիմնական մասը հրաժարվում է կռվել, նույնիսկ ամենամարտունակ` 25-րդ դեսանտային բրիգադը հայտարարեց զենքերով հանդերձ արեւելյան բանակի կողմն անցնելու մասին: ՙԱջ սեկտորի՚ ՙմարտիկների՚ մի մասը ամեն ինչ անում է Կիեւի դեռ ապահով կենտրոնական հատվածներից քայլ անգամ դեպի արեւելք չանելու համար, իսկ այն խմբերը, որոնք հասնում են արեւելյան մարզեր, պարզապես լուրջ մարտական գործողությունների ընդունակ չեն: Այդ անզորությունից աբսուրդը հասել է նրան, որ ՙհեղափոխականները՚ արդեն պաշտոնապես խնդրում են իրենց իսկ կողմից լուծարված ՙԲերկուտի՚ մարտիկներինª վերադառնալ ծառայության: Բայց երեւում էª անարձագանք, քանի որ խնդրանքներից հետո սկսեցին հսկայական գումարներ խոստանալ, թեեւ էլի ապարդյուն. թերեւս, եթե անգամ գտնվեն այսքանից հետո մեծ գումարի դիմաց ծառայության վերադառնալու պատրաստ բերկուտականներ, նրանք էլ են հասկանում, որ դեֆոլտի եզրին հայտնված պետությունն այդ որտեղի±ց է իրենց վճարելու համար նման հսկայական միջոցներ ճարելու: Այս ընդհանուր վիճակը փորձեցին փոխել օլիգարխներըª իրենց հերթին հայտարարելով վարձկաններ հավաքագրելու եւ արեւելքում ամեն մի հաջողության համար վճարելու պատրաստակամության մասին: Բայց սա էլ լուրջ չէ, քանի որ պետության մասնատման հեռանկարներն աչքի առաջ ունեցող օլիգարխիան այս պահին, կարծես թե, ավելի շատ մտածում է սեփական կապիտալը փրկելու մասին եւ հազիվ թե նման խոշոր անհեռանկարային ծախսերի գնաª պետության փոխարեն վարձկանների ոչ մարտունակ բանակ ստեղծելու համար:
Փոխարենը արեւելյան բանակը բառացիորեն աչքի առաջ կայանում է, սկսել է աստիճանաբար Դոնեցկից եւ Լուգանսկից ծավալվել նաեւ դեպի հարակից մարզեր: Մի խոսքով, արեւելքում լուրջ պատերազմ սկսելը ՙհեղափոխականների՚ համար, մեղմ ասած, ունի անորոշ հեռանկար, իսկ պատերազմ չսկսելու դեպքում շատ չանցած այն աստիճանի կկորցնեն արեւելքի նկատմամբ ամեն մի վերահսկողություն, որ դրանից հետո արդեն միգուցե Կիեւը կսկսի Նովոռուսական հանրապետությունից ապարդյուն խնդրելª գնալ ֆեդերալիզացիայի եւ գոնե ձեւականորեն պահպանել Ուկրաինայի ամբողջականությունը:
Չնայած սրա համար էլ պաշտոնական Կիեւը պետք է նախ կարողանա ինչ-որ կերպ նախագահական ընտրություններ անցկացնել եւ դրան այնքան լեգիտիմություն հաղորդել, որ գոնե ամերիկացիներն ու եվրոպացիները կարողանան ծիծաղները զսպել այդ նոր նախագահին ճանաչելու ժամանակ: Ու թեեւ մինչեւ իսկ ամերիկյան գործակալական ցանցն է լծվել այդ ծանրագույն խնդրի լուծմանը, այստեղ էլ արեւելյան սյուրպրիզների պակաս չի զգացվում: Նախª ոչ պակաս արագ թափով նախապատրաստվում է նաեւ արեւելքի հանրաքվեն: Ապաª ինչպես դեռ մեկ ամիս առաջ էինք ենթադրել, այդ ամենավճռական պահին սպասվում է Յանուկովիչի վերադարձ Ուկրաինաª Դոնեցկ, ինչը հերթական անգամ հիմքից կխառնի ուկրաինական բոլոր հաշվարկները:
Եվ, վերջապես, Կիեւի կազմակերպած նախագահական ընտրությունների հետ կապված ՙհեղափոխականներն՚ այն աստիճան են իրար հոշոտում, որ նույնիսկ դե ֆակտո նախագահ Տուրչինովն է ճամբարափոխ եղելª լքելով իր երբեմնի սիրուհուն եւ ՙհեղափոխական՚ տիրուհունª Տիմոշենկոյին: Բենդերականներն էլ սկսել են քչփորել տիկին Յուլյայի ծագումնաբանությունն ու ոչ ՙազնիվ՚ ուկրաինական արյուն հայտնաբերել նրա մեջ: Մյուս կողմից էլ մայդանական օլիգարխ Պրոշենկոն փորձում է լեզու գտնել ՙԱջ սեկտորի՚ առաջնորդ Յարոշի հետ, բայց ակնհայտ է, որ վերջինս դեմ չլինելով օլիգարխից մի քիչ փող ստանալ, այնուամենայնիվ հազիվ թե համաձայնի հանուն իր գաղափարախոսությամբ ՙարյունակցական թշնամի՚ Պրոշենկոյիª հրաժարվել նախագահի աթոռից: Եվ արդյունքում, ամենահավանական տարբերակն է, որ Յարոշն ընտրություններում պարզապես կխլի ՙհաղթանակը՚, ու թերեւս այդ ժամանակ էլ առաջ կգա ամենաաբսուրդային իրավիճակը, ինչը քանիցս ենթադրելու առիթ ունեցել ենք. Եվրոպան արդեն նույնիսկ կխնդրի Ռուսաստանինª զորք մտցնել Ուկրաինա:
Մի խոսքով, Ուկրաինայի ճակատագիրը կարծես վերջնականապես հստակ է եւ ամբողջ հարցն այն է, թե որ սցենարով առաջ կգա հանգուցալուծումը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում