ՙԿԻՊՐՈՍԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԵԼ ԵՆ ՆՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Արխիվ 12-16

ԿԻՊՐՈՍԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԵԼ ԵՆ ՆՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Օրերս տեղեկություն տարածվեց այն մասին, որ Կիպրոսում հաստատվել է, թե հայտնի օֆշորային փաստաթղթերի տակ դրված է Տիգրան Սարգսյանի ստորագրությունը: Որքանով է այդ տեղեկատվությունը համապատասխանում իրականությանըª փորձեցինք պարզել ՀՀ Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից, որտեղից միայն հաստատեցին, որ Կիպրոսի դատախազությունից ստացել են նոր փաստաթղթեր, սակայն նախաքննական գաղտնիքից ելնելով` չեն կարող հրապարակել փաստաթղթերի  բովանդակությունից որեւէ տվյալ: Իսկ այս պատմությունից ամենաշատը տուժած, այժմ սնանկացման շեմին հայտնված գործարար Փայլակ Հայրապետյանը անդրադառնալով վերոնշյալ խոսակցություններին` ասաց.
-Ինձ ոչ ոք ոչինչ պաշտոնապես չի ասել այդ առումով, բայց հավատացեք, որ ես չեմ զարմանա, եթե իրոք նախկին վարչապետի ստորագրությունը լինի այդ օֆշորային գործարքների փաստաթղթերի վրա: Եթե նույնիսկ իրենն էլ չլինի, դա նրան պատասխանատվությունից չի ազատում, քանի որ հենց նա է այս ամենի կազմակերպիչը, այսպես ասած` գլխավորը: Այսօր, երբ իմ տարիներով ստեղծած ունեցվածքը ՙԱմերիա՚ բանկը վաճառում է, եւ իմ ունեցածի տերը դառնում են լրիվ ուրիշ մարդիկ, դրա մեղավորը նախ` վարչապետն է, հետո` նոր նրա կամակատար Աշոտ Սուքիասյանը: Նախկին վարչապետը էն մարդն է, որն իր անունը մաքուր պահելու համար ՙփուռը՚ տվեց իր ընկերոջը` Աշոտին, էլ էդ տեսակ մարդուց ի±նչ սպասես:
Անդրադառնալով իր կորցրած բիզնեսներին` գործարարը հավելեց.
- Ասում էին, բայց չէի հավատում, սակայն արդեն հավաստի աղբյուրներից տեղեկացա, որ իմ բիզնեսներից մեկը` Գաջեգործների 1/1 հասցեում գտնվող նախկին ՙԷրեբունի՚ միավորման տարածքը` ՙԱկվա Մարի լայթ՚ ՍՊԸ-ն գնել է Մհեր Սեդրակյանը: Քանի որ ինձ պատկանող ողջ գույքն արգելանքի տակ է, այն շատ էժան գնով գնվել է ՙԱմերիա՚ բանկից: Այնտեղ 800 աշխատատեղ էր ստեղծված` ադամանդագործության, ոսկերչության եւ տրիկոտաժի համար: էսքան բաներ իմանալուց հետո մտածում եմ` ինչ օգուտ, որ էդ ստախոսներին պատասխանատվության ենթարկեն, չէ որ մինչեւ էդ հնարավոր է, որ իմ ողջ ունեցվածքը բանկը վաճառի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում