ՙՄԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ ԵՆՔ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ՚

Արխիվ 12-16

ՙՄԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ ԵՆՔ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ՚

Վերջին շրջանում ՙՕրինաց երկիր՚ կուսակցության շուրջ հնչող տեսակետների, նրանց ներքաղաքական քայլերի ու անելիքների մասին ՙԻրավունքը՚ զրուցեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր ԼԵՎՈՆ ԴՈԽՈԼՅԱՆԻ հետ:
-Պարոն Դոխոլյան, ՕԵԿ-ը դառնալով ընդդիմություն` հնարավո±ր է, որ ձեւավորված ոչ իշխանական քառյակի մաս կազմի:
- Նախ` ես համարում եմ, որ քառյակը քաղաքական մարմին չէ, այլ քաղաքական կուսակցությունների կողմից ստեղծված ձեւաչափ: Մեր քաղաքական խորհուրդը հայտարարությունով է հանդես եկել` նշելով, որ մենք դուրս ենք գալիս կոալիցիայից եւ դառնում ենք ընդդիմություն, իսկ մնացած բոլոր մանրամասների մասին պարոն Բաղդասարյանն ամսի 25-ին, ինչպես եւ մենք խոստացել ենք, իր մամլո ասուլիսի ժամանակ կտա բոլոր հարցերի պատասխանները: Բայց, ամեն դեպքում, մենք լինելու ենք կառուցողական ընդդիմություն, անկախ նրանից, թե Դուք ինչպես եք պատկերացնում այդ ձեւաչափը:
-Օրինակ, ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը նշում է, որ ՙՕրինաց երկիրը՚ նախ պետք է ապացուցի, որ ընդդիմություն է: Արդյո±ք այսօր ապացուցելու խնդիր ունեք:
- Յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն որոշակիորեն անցնում է քաղաքական ուղիով, եւ մենք մեր քայլերը, որ երբեւիցե արել ենք թե° ընդդիմության, թե° իշխանության մեջ, եղել են հստակ: Այսօր այն մարդիկ, ովքեր գալիս են մեզ հետ ու վստահում են, մենք նրանց ապացուցելու խնդիր չունենք: Մենք հստակ ենք եղել մեր դիրքորոշումներով թե° այն  ժամանակ, որ եղել ենք կոալիցիայի կազմում, թե° այսօր, որ կոալիցիայից դուրս ենք եւ համոզված եմ` մեր քաղաքական կառուցողական   մոտեցումները ապագայում նույնպես տեսանելի կլինեն:
- Եթե, այնուամենայնիվ, որեւէ կոմպրոմիսներ լինեն Հանրապետական կուսակցության կողմից, հնարավո±ր է, որ ՙՕրինաց երկիրը՚ կրկին վերադառնա կոալիցիա կամ հայտարարի, որ կրկին իշխանություն է:
- Չեմ կարծում, նաեւ բացառում եմ Ձեր հարցը, որովհետեւ մենք 2008 թվականին ենք կոալիցիա մտել եւ այսօր, թե ինչու ենք կոալիցիայից դուրս եկել, ներկայացրել ենք հայտարարությամբ:
- ՕԵԿ-ական գյուղնախարար Սերգո Կարապետյանը կուսակցությունից դուրս գալու մասին իր հայտարարության մեջ, ըստ էության, նշել էր, որ Սերժ Սարգսյանի ծրագրերն իրականացնելու համար էր մտել ՕԵԿ, եւ դրանով է պայմանավորված, որ հիմա դուրս է գալիս: Որքանո±վ է ընդունելի Ձեզ համար այսպիսի հայտարարությունը:
- Կարծում եմ` որոշումն իրենցն է, եւ դուրս գալու կամքն էլ է իրենցը: Մեր բոլոր նախկին նախարարներն իրենց հայտարարություններով հանդես են եկել, եւ դա իրենց որոշումն է, իրենց նպատակահարմարության հարցն է:
- Շուտով սպասվում է, որ կառավարության ծրագրի հաստատումը քվեարկության կդրվի խորհրդարանում, որին քառյակը որոշել էր անվստահություն հայտնել: Այս հարցում նոր ընդդիմություն դարձած ՕԵԿ-ը կաջակցի± ընդդիմությանն ու այլընտրանքին:
- Նախագիծը երբ լինի, մենք կծանոթանանք ու այն ժամանակ կկարողանանք կարծիք հայտնել:
- ՕԵԿ-ի կողմից ծայրահեղ ընդդիմադիր կեցվածք սպասելի± է խորհրդարանում:
- Ճիշտն ասած, ես ընդդիմությունը կամ իշխանությունը որոշակիորեն դասակարգերի չեմ բաժանում` ծայրահեղ, ծայրագույն կամ ռադիկալ... Համարում եմ, որ մենք միշտ կառուցողական ենք եղել թե° կոալիցիայի մեջ, թե° ընդդիմության մեջ, եւ ապագան նաեւ որոշակի հարցերի պատասխանը կտա:
- Քաղաքական վերլուծաբանները տեսակետներ էին հնչեցնում, որ Արեւմուտքը ցանկանում էր ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին փոխարինել Արթուր Բաղդասարյանով: Արեւմուտքի կողմից նման շահագրգռվածություն կա±ր:
- Յուրաքանչյուր անձ, քաղաքական գործիչ կամ  կուսակցություն վերջին օրերին տարբեր հրապարկումներով, նաեւ տարբեր կարծիքներով է հանդես եկել: Մեր կարծիքը հայտնել է մեր քաղաքական խորհուրդը, եւ  նպատակահարմար չեմ համարում մեկնաբանել յուրաքանչյուր քաղաքացու, վերլուծաբանի կամ գործընկեր պատգամավորների ասածը:
- Ձեր խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը օրերս կոպիտ հայտարարություն էր արել` ասելով, որ առանձին-առանձին անդրադառնալու է բոլորին: Ըստ Ձեզ, ո±ւմ նկատի ունի տիկին Բիշարյանը ՀՀԿ-ի±ն, թե± ընդդիմության հնչեցրած կարծիքները:
- Ես գտնում եմ, որ դա վերաբերում էր բոլորին, ով ՙՕրինաց երկիր՚ կուսակցության մասին ոչ կոռեկտ դիրքորոշում է հայտնել, այդ թվում` նաեւ  ՀՀԿ-ին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում