ՀՅԴ-Ի ՈՒ ՀԱԿ-Ի ԲԱԽՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է

Արխիվ 12-16

ՀՅԴ-Ի ՈՒ ՀԱԿ-Ի ԲԱԽՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է

ՀՅԴ-ն մի լավ ծանրութեթեւ անելուց հետո փաստորեն շեղվեց վերջերս որդեգրած ՙիշխանափոխական՚ իր գաղափարներից: Այսպիսով, դաշնակցականները սկսել են խոսել եթեների, այսինքն` նախապայմանների լեզվով, ՀՅԴ-ն կողմ է իշխանափոխության, եթե լինեն համակարգային փոփոխությունների երաշխիքները, այսինքն` նրանք կողմ չեն անվերապահ իշխանափոխությանը, կամ այլ կերպ ասած` ՙավազակապետության կազմաքանդմանը՚: Քաղաքական ՙփոփոխամտության՚, ՀՅԴ-ի եւ ոչ իշխանական մյուս ուժերի հետագա քայլերի մասին ՙԻրավունքը՚  զրուցեց Երեւանի ՙԲարեւ Երեւան՚ խմբակցության ավագանի, ՙԺառանգության՚ քարտուղար ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ.
-Նկատելի է, որ վերապահում են դնում, այսինքն` դա նշանակում է, որ ինչ-որ պայմաններ կան, որպեսզի ՀՅԴ-ն ամբողջությամբ դնի իշխանափոխության խնդիրը: Այս պարագայում, եթե ընդամենը խոսք լինի չորս քաղաքական ուժերով իշխանափոխության մասին, ապա կարծես այն տպավորությունը կստեղծվի, որ ՀՅԴ-ն այդ խնդիրը չի դնի: Պարզապես, հանրությանը ցույց տալու համար, որ իրենք եւս առաջ են քաշում իշխանափոխության հարցը, դրել են պայմանականի նշանը:
- Արդյոք ՀՅԴ-ի այդ քայլը կարելի է նորմալ համարել, չէ որ ոչ իշխանական չորս ուժերը կարծես միասին գործում էին մեկ նպատակի` իշխանափոխության համար: Այս շեղումն ինչի հետեւանք է:
- Գիտեք, պատահական չէ, որ մենք` որպես ամբողջական իշխանափոխության  խնդիր բարձրացնող քաղաքական ուժ, մշտապես զգուշավոր լավատեսություն ենք ունեցել, որովհետեւ քաղաքական ուժերից երկուսը չեն դրել այդ խնդիրը: Ես, իհարկե չգիտեմ, թե ումից են իրենք երաշխիքներ ուզում, երբ չորս քաղաքական ուժերը պետք է իշխանափոխություն իրականացնեն: Այստեղից կարելի է ենթադրել, որ իրենք դրել են մի պահանջ, որն առաջին հերթին բախման մեջ է մտնելու ՀԱԿ-ի դիրքորոշման հետ: Եթե համակարգային փոփոխությունների մասին է խոսքը, անցում խորհրդարանական համակարգին, ապա նկատելի է, որ ՀԱԿ-ը դեմ է արտահայտվելու դրան: Փաստորեն, ՀՅԴ-ն իր առաջ դրել է մի խնդիր, որը բախման մեջ կմտնի ՀԱԿ-ի հետ եւ անլուծելի կդարձնի խնդրի լուծումը: Մենք պետք է հասկանանք, եւ ես այդ մասին բազմիցս նշել եմ, որ չկար քառյակ միություն, այլ կար քառյակի ձեւավորման գործընթաց, հետեւաբար` դա ինձ համար հիասթափեցնող քայլ չէր:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում