ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒՐ` ԲՀԿ-Ն ՈՒՐ
Արխիվ 12-16ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒՐ` ԲՀԿ-Ն ՈՒՐ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցի ժամանակ նշել է, որ բարձր է գնահատում ներկայիս ՀՀ վարչապետի անցած ճանապարհը: Հետաքրքիր է, իսկ ինչու է այն քաղաքական ուժը`
ԲՀԿ-ն, որտեղ Ռ. Քոչարյանի ասածը հույժ հեղինակավոր է համարվում, նախապես որդեգրել Հովիկ Աբրահամյանի կառավարության նկատմամբ ժխտողական քաղաքականություն: Ինչպես նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԸ.
- Եթե անկեղծ լինեմ, կասեմ, որ ես զարմանում եմ, թե ինչու են որոշ մարդիկ կապում պարոն Քոչարյանի հայտարարությունը ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության հետ: Մինչ օրս մենք չենք նկատել, որ պարոն Քոչարյանը ԲՀԿ-ի անունից ինչ-որ մի բան ասի կամ էլ ակնարկ անի: Ռոբերտ Քոչարյանը եղել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը, ում կառավարման օրոք բավական մեծ հաջողություններ են գրանցվել, իսկ ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանին, նրա կատարած աշխատանքին, կարող եմ ասել միայն իմ կարծիքը: Պարոն Աբրահամյանը վատ չի ղեկավարել բոլոր այն պաշտոններում, որոնք ունեցել է: Իսկ ինչ վերաբերում է պարոն Քոչարյանի խոսքին` պարոն Աբրահամյանի մասին, ապա կարող եմ ասել, որ դա իր կարծիքն է, եւ ես ուրախ եմ, որ մեր երկրի երկրորդ նախագահը բարձր է գնահատել այսօրվա մեր վարչապետի վարած ողջ ժամանակահատվածի քաղաքականությունը եւ գործելաոճը:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

