ՙՀԱԿ-Ի ՙՈՒՇ ԼԻՆԻ, ՆՈՒՇ ԼԻՆԻ՚ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ
Արխիվ 12-16ՀԱԿ-Ի ՙՈՒՇ ԼԻՆԻ, ՆՈՒՇ ԼԻՆԻ՚ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ
ՀՅԴ-ն, կարծես թե, սկսել է, այսպես կոչված, ոչ իշխանական ուժերին ՙքաշելու՚ գործընթացը: Պարզվում է, որ Դաշնակցությունը կողմ է իշխանափոխության, եթե լինեն համակարգային փոփոխությունների երաշխիքներ, այսինքն` կողմ չէ անվերապահորեն ՙտապալել հանցավոր վարչախմբին՚: Հետաքրքիր է, արդյո±ք ՀԱԿ-ը չի համարում, որ ՀՅԴ-ն դավաճանում է ՙավազակապետության կազմաքանդման՚ եւ ՀՀԿ-ին իշխանազրկելու գործընթացի ծրագրին, եւ ահա այս հարցով էլ փորձեցինք դիմել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ, սակայն ինչպես պարզ դարձավ, այդ հարցը նրա համար այդքան էլ կարեւոր չէր, ինչպես միշտ, այս անգամ եւս հնչեց նույն պատասխանը. ՙՄի քիչ ուշ զանգեք՚: Փաստորեն, հարցից թռնելու արամմանուկյանական մեթոդները այլ ոչիշխանականների հետ շփումից չեն փոխվել:

