ՙԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ՚ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏԸ
Արխիվ 12-16ՙԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ՚ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏԸ
Ուղիղ մեկ շաբաթ անց` ապրիլի 30-ին, Երեւանի մամուլի ակումբը եւ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամը կազմակերպում են կլոր սեղան ՙԵվրամիության Արեւելյան գործընկերության 5 տարին. ձեռքբերումներ եւ բացթողումներ՚ թեմայով, որին հրավիրվել են կուսակցություններ, ՀԿ-ներ, ԶԼՄ-ներ եւ առհասարակ հետաքրքրվողներ: Եվ միջոցառումը լինելու է հայերեն, այլ ոչ թե գրանտածիծների մայրենի ՙինգիլիզի՚ լեզվով, վարողներն են լինելու Բորիս Նավասարդյանը, ՙԱզատ դեմոկրատների՚ փոխնախագահ Անուշ Սեդրակյանը եւ ՙԵվրասիա՚ հիմնադրամի ծրագրերի ղեկավար Միքայել Հովհաննիսյանը:
Ըստ էության, այդ քննարկումն ավելի շուտ կնմանվի ՙԱրեւելյան գործընկերության՚ հայաստանյան ծրագրի յուրահատուկ հոգեհանգստի, քանի որ դրանից մեկ օր առաջ Հայաստանի մուտքը ՄՄ արդեն լինելու է նաեւ իրավաբանական փաստ:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

