ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՌՔԻՑ ԿԱՌՉԱԾՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՌՔԻՑ ԿԱՌՉԱԾՆԵՐԸ


Լեւոն Տեր-Պետրոսյանը թուղթուգրի նմանվող իր ՙմաղթանքը՚ հրապարակեց հենց վարչապետափոխության պահին` հույս հայտնելով, որ ՙքառյակը՚ կգնա Երեւանում Մայդան սարքելու ճանապարհով, թեկուզեւ Մաքսային միության փաստը անշրջելի է: Դե պարզ է, անգամ դեպի քաղաքական անէություն կամ թոշակ գնալուց առաջ ԼՏՊ-ն չկամեցավ, ինչպես կասեր Հովիկ Աբրահամյանը, ՙվայելել արժանապատիվ ծերությունը՚ եւ լիուլի տուրք տվեց սեփական անսահման մաղձին ու չարությանը: Ռոբերտ Քոչարյանը բնավորությամբ ոչ պակաս քինախնդիր է, սակայն ցանկություն չունի մնալ ՙՀՀ ամենաերիտասարդ թոշակառու՚, ու պարզ գիտակցում է, որ մայդանային տարբերակը հաջողությամբ գրեթե զրոյական շանսեր ունի, իսկ նախաձեռնողների քաղաքական կարիերայի ավարտը գրեթե 100 տոկոսանոց է: Այդ պատճառով նրա խոսքը փոքր-ինչ այլ սկզբունքներով է կառուցված:

ԻՆՉ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒԶԱԾԸ

Անշուշտ, ՀՀ երկրորդ նախագահի համար իդեալական կլիներ, եթե Հայաստանը չմտներ Մաքսային  միություն, քանզի ՄՄ անդամակցությունը գրեթե քարը քարին չի թողնելու օլիգարխիայի մենաշնորհներից, հատկապես լեռնարդյունաբերության գերեկամտաբեր ոլորտում, բայց ինչպես նկատել է առաջին նախագահը, ՄՄ անդամակցությունը անշրջելի իրողություն է: Ուստի մնում է առավել համեստ ծրագիրը` փորձել վերադառնալ իշխանության արդեն ՄՄ պայմաններում: Եվ հենց դրան էլ նվիրված էր Ռոբերտ Քոչարյանի հերթական հարցազրույցը: Եվ, ի դեպ, նրա կայքէջը անոնսավորել է, որ առաջիկայում կլինեն նաեւ տեսակետներ` նվիրված կարմիր գծերին, տեսախցիկներին ու տուգանքներին, Որոտանի հէկ-ին եւ այլն:
Իսկ ներկայիս հարցազրույցով ՀՀ երկրորդ նախագահը ներկայացրել է հետեւյալ դրույթները.
1. Նա կտրականապես դեմ է Սահմանադրության փոփոխություններին եւ հրապարակավ կասկած է հայտնում, որ Սահմանադրությունը փոխվում է զուտ իշխանության վերարտադրություն ապահովելու համար. ՙՆերկայումս առաջարկվում է երկրի պետական կառավարման մոդելի արմատական փոփոխություն, եւ անհրաժեշտ են միանշանակ երաշխիքներ առ այն, որ բարեփոխումն ուղղված չէ կառավարող էլիտայի շահերի սպասարկմանը եւ չի դառնա դրա վերարտադրման գործիք՚:
Հարց է ծագում` ինչին է իրականում դեմ Քոչարյանը: Սերժ Սարգսյանն ուղղակիորեն ասել է, որ այլեւս չի առաջադրվելու ՀՀ նախագահ եւ խորհրդարանական մոդել ընդունելու դեպքում չի հավակնելու վարչապետի պաշտոնի, այսինքն` անձամբ մտադիր չէ երրորդ անգամ կանգնել պետության ղեկի մոտ: Հետեւաբար, անձնական իշխանության վերարտադրության մասին խոսք անգամ չի կարող լինել: Բայց փոխարենը ՀՀ նախագահը մատնանշել էր, որ ՀՀԿ-ն կարեւոր դեր է կատարելու: Ու պարզ է, որ  Ռոբերտ Քոչարյանը դեմ է հատկապես հենց իշխանական կուսակցության ինստիտուցիոնալ դերին, քանզի դա թույլ չի տա իրեն վերադառնալ իշխանության: Նա ուզում է վերադառնալ որպես նախագահ, եւ այնպիսի նախագահ, ում լիազորությունները սահմանադրական բարեփոխումով չեն ենթարկվելու սահմանափակման:
2. Նա չի ուզում եւ մտադիր չէ հետեւել Սերժ Սարգսյանի կոչին` որ ոչ ոք երկու անգամից ավել չպետք է կանգնի պետության ղեկին. ՙԴրա համար Սահմանադրությունը վերաձեւելու կարիք չկա, առավել եւս, երբ պարզվեց, որ նախագահն ինքը դեմ է հանձնաժողովի առաջարկած փոփոխություններին: Պետք է ընդամենը հանել ՙանընդմեջ՚ բառը գործող Սահմանադրության 50-րդ հոդվածից:  Ընդամենը մեկ բառ: Սակայն այդ լրացումը հետադարձ ուժ ունենալ չի կարող եւ այդպիսով ներկա քաղաքական լանդշաֆտի վրա ոչ մի կերպ չի ազդի՚: Այսինքն` ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանը գրեթե ուղղակի տեքստով ասում է, որ մտադիր է երրորդ անգամ փորձել կանգնել պետության ղեկին, ու անգամ սահմանադրական արգելքը նրան ետ չի պահի այդ մտադրությունից: Դե, Լեւոն Տեր-Պետրոսյանը երրորդ անգամ պետության ղեկին չհավակնելու մասին չի հայտարարի, անգամ եթե վստահ լինի, որ մինչեւ հաջորդ ընտրություններ չի ձգի, նրա հոգու ներքին տգեղությունն է բացառում ցանկացած անշահախնդիր քայլ:
3. Ռոբերտ Քոչարյանը փորձում է պնդել, թե չի առաջնորդվում բացասական մղումներով. ՙԱփսոսում եմ, որ նախագահը երկրի ճակատագրով անկեղծ մտահոգությունը չտարբերեց իշխանությունների գործունեության ողբալի արդյունքների վրա չարախնդալուց՚: Դրանով, թերեւս, նա ձգտում է ապահովագրել իրեն գործող իշխանության կոշտ հակաքայլերից:
4. Նա ընդհանուր առմամբ դրական գնահատական տալով նոր վարչապետին` փաստացի ասում է, որ ձեռնպահ է մնալու այնպիսի ՙմայդանային՚ բնույթի քայլերից, ինչպիսին է ԱԺ-ում կառավարության ծրագիրի հաստատումը տապալելու փորձը սեփական հենարանների միջոցով. ՙԻմ նախագահության շրջանում Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման լավ նախարար եւ փոխվարչապետ է եղել: Ինչպիսի վարչապետ կլինի` ցույց կտա ժամանակը: Ծանր ժառանգություն է ստացել: Նրան անկեղծորեն հաջողություն եմ մաղթում՚: Զուգահեռաբար, բացասաբար գնահատելով Տիգրան Սարգսյանի գործունեությունը, նա ինչ-որ տեղ ազդանշան է տալիս, թե իբր սահմանազատվում է արեւմտամետ ուղեգծից: Սակայն դժվար թե միջնորդավորված, ստվերային տարբերակներով Քոչարյանը չօժանդակի հենց արեւմտամետ եւ հենց մայդանային բնույթի ուժերին: Օրինակ, ինչո±ւ չօգտագործել ՀԱԿ-ը, որի տեղը միեւնույն է, վերջում պատմության աղբանոցն է:

ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՊԱՀԸ

Հարկ է նշել, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կոռեկտ, բայց հստակ միանգամից պատասխանեց Ռոբերտ Քոչարյանին. ՙԻնձ միայն զարմանալի թվացին Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության բացակայության վերաբերյալ պարոն Քոչարյանի դիտարկումները: Ակնհայտ է, որ դրանց անհրաժեշտության մասին Հայաստանի քաղաքական ուժերը խոսում են արդեն տարիներ շարունակ, իսկ մեր երկրի առջեւ ծառացած մի շարք կարեւորագույն խնդիրների արդյունավետ լուծումները պայմանավորված են Սահմանադրության փոփոխությամբ՚: Ինչպես նաեւ ՙՎստահ եմ, որ եթե մեր քաղաքական ուժերն ու գործիչները հետեւեն Սերժ Սարգսյանի օրինակին, հստակ, առանց տողատակերի բացեն իրենց ապագա ծրագրերը, ապա մենք, որպես երկիր, իսկապես կկարողանանք կարճ ժամանակահատվածում նաեւ սահմանադրական բարեփոխումների միջոցով լուրջ դրական տեղաշարժ արձանագրել հետագա զարգացման ճանապարհին՚:
Սահմանազատման գործընթացներ են տեղի ունեցել ՙքառյակում՚: Այսպես, Ռոբերտ Քոչարյանի շահերի ուղղակի ներկայացուցիչ Գուրգեն Արսենյանի հետ ԲՀԿ առաջնորդի հանդիպումը ներկայացվել է որպես հանդիպում առանձին ՄԱԿ կուսակցության հետ: Այն կուսակցության, որի նախագահ Արսենյանը հաճախ ինքն է պահի տակ մոռանում: Այսինքն` միջնորդավորված ձեւով տեղի է ունենում ԲՀԿ-ի սահմանազատումը Քոչարյանից: Եթե Վարդան Սիվիլիթասիչը սեփական կուսակցական կնիք ունենար, ապա հաստատ նրա հետ էլ նույն ֆորմատի հանդիպում կանցկացվեր: Թե արդյոք ֆորմալ մակարդակով` ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու տեսքով կձեւակերպվի քոչարյանական ամբողջ թեւի սահմանազատումը, ցույց կտա ժամանակը, բայց արդեն այսօր սահմանազատումը փաստ է:
Իսկ ՀՅԴ-ն շատ հստակ սահմանազատվեց ե°ւ Ռոբերտ Քոչարյանից, ե°ւ ԲՀԿ-ից: Արմեն Ռուստամյանը նշեց, որ ՀՅԴ-ն չի կիսում Ռոբերտ Քոչարյանի մոտեցումները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, որ թիվ մեկ խնդիրը համարում է հենց սահմանադրական փոփոխությունները, առանց որոնց նոր նախագահը, ով էլ լինի, չի կարող ապահովել որակական փոփոխություն: Նա նաեւ զարմանք հայտնեց, թե ինչու ԲՀԿ-ն, որ 2012-ին կողմ էր արտահայտվում  դեպի խորհրդարանական կառավարման մոդել տանող սահմանադրական փոփոխություններին, իսկ այժմ դեմ է դրան: Արմեն Ռուստամյանի շուրթերով ՀՅԴ-ն սահմանազատվեց նաեւ ՙավազակապետությունը կազմաքանդող՚ ՀԱԿ-ից, նշելով, որ կողմ է իշխանափոխությանը, սակայն միմիայն, եթե կան համակարգային փոփոխության երաշխիքներ` զուտ անձերի փոփոխությունը համարելով ինքնանպատակ մի բան:
Իսկ ՀԱԿ-ը, կարծես թե, դառնում է հետեւողականորեն ապակառուցողական: Այսպես, վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում հրավիրել էր բոլոր խորհրդարանական ուժերի խորհրդակցություն` պարտադիր կուտակային համակարգի պրոբլեմի հետ կապված, սակայն ժամանել էին բոլորը, անգամ նոր-նոր կոալիցիայից դուրս եկած ՕԵԿ-ը եւ ՙնարնջագույն՚ ՙԺառանգությունը՚, բացի ՀԱԿ-ից:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում