ՄԻ ՔԱՆԻ ԱՄԻՍ «ԱՇԽԱՏԱՎԱՐՁ» ԼՈՏՈՅԻ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ԳՈՎԱԶԴՈՎ ԵԹԵՐ ԼՑՎԵՑ
Արխիվ 12-16ՄԻ ՔԱՆԻ ԱՄԻՍ «ԱՇԽԱՏԱՎԱՐՁ» ԼՈՏՈՅԻ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ԳՈՎԱԶԴՈՎ ԵԹԵՐ ԼՑՎԵՑ
Այսօր ԱԺ-ում ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանը սազը ձեռքին գովք էր անում հեռուստառադիոընկերություններում գովազդի պուպուշ լինելու հանգամանքը, նշելով, որ որեւէ անբարեխիղճ գովազդ չի հնչել եթերում: Սրա հետ կապված, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հարց ուղեց ՀՌԱՀ նախագաին ճշտելու, թե երբ է վերանալու հեռուստատետեսությամբ հեռարձակվող լոտո-աշխատավարձի այն գովազդը, ըստ որի մարդկանց դրդում են չաշխատելու եւ աշխատավարձ ստանալու.«Ի՞նչ է սա նշանակում, մարդկանց անգործությա՞ն եք տանում: Այս կերպ աշխատավարձ բառը արժեզրկում են»: ՀՌԱՀ նախագահը շտապեց տեղեկացնելու, որ այդ գովազդն արդեն դուրս է եկել եթերից եւ գովազդի ձեւը փոխվել է. «Օրենքի խախտում չկա, այլ միայն բարոյական խնդիր էր, մեզ լսեցին եւ հոլովակը փոխեցին, կոմպրոմիսային տարբերակ գտանք»:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

