Զախարյանի «պորտը» հանրահավաքի տարեցները տեղը դրեցին
Արխիվ 12-16Զախարյանի «պորտը» հանրահավաքի տարեցները տեղը դրեցին
Ռազմադաշտային հրամանատարների խորհրդին տևական ժամանակ է, ինչ մերժվում է դահլիճ տրամադրել, մասնավորապես՝ Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճը՝ հավաքներ ու ժողովներ անցկացնելու համար, այս մասին այսօր բարձրաձայնում էին մի խումբ ազատամարտիկներ: Սակայն տվյալ հարցի թեժ քննարկման ժամանակ հանկարծակի հայտնվեց «ամենայն հայոց քաղաքագետը» եւ ամեն ինչ խառնում իրար: Խոսքը «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» այսպես կոչված կուսակցության նախագահ Անի Զախարյանի մասին է, ով այս անգամ կրկին հավանաբար շփոթել էր ժամանցն անցկացնելու վայրերը եւ հայտնվել ոչ ավել ոչ պակաս ազատամարտիկների շրջապատում: Վերջինս եկել էր, ինչպես ժողովրդական լեզվով են ասում պորտը բաց հագուստով, եւ խոսում էր բարձ արժեքների եւ մարդկանց բնական իրավունքների մասին: Մեր այն հարցադրմանը, թե ինչու եք նման հագուստով եկել հանրահավաքի, Ա. Զախարյանն, իհարկե, չկարողացավ հստակ պատասխանել, հարկենք գտնում նկատել, որ հարցադրումից անմիջապես հետո նա արժանացավ ամոթանքի հանրահավաքին ներկա գտնվող տարեցների կողմից: Փաստորեն Անի Զախարյանի պորտը հանրահավաքի տարեցները տեղը դրեցին:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

