«ԱՐԱԳԱՉԱՓԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ 30% ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԸ»
Արխիվ 12-16«ԱՐԱԳԱՉԱՓԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ 30% ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԸ»
Ճանապարհային կանոնների խախտման տուգանքները պետք է այնքան լինեն, որ կրեն կանխարգելիչ բնույթ: Ազգային ժողովում "Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը եւ ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը" թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը:
"Սահմանված տուգանքները հիմանակնում համաչափ են: Եթե ինչ-ինչ խախտումների դեպքում տուգանքը լինի 1000-2000 դրամ, մարդիկ կվճարեն ու կշարունակեն խախտումներ անել, եւ համակարգում ոչինչ չի փոխվի: Կան նաեւ խախտումներ, որոնց տուգանքները պետք է խստացվեն, կան նաեւ այնպիսիք, որոնք պետք է մեղմացվեն: Արագաչափերը, տեսանկարահանող սարքերը, իրենց արդյունքը տալիս են, քանի որ քաղաքացիները հետեւում են երթեւեկությանը: Դրա ապացույցն է, օրինակ այն, որ մահվան դեպքերը 30 տոկոսով նվազել են",- մեզ հետ զրույցում ասաց փոխոստիկանապետը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

