ՀՌԱՀ-Ը ՀԱՄ ՁԱՆՁՐԱՑՐԵՑ ՀԱՄ ՆՅԱՐԴԱՅՆԱՑՐԵՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ՀՌԱՀ-Ը ՀԱՄ ՁԱՆՁՐԱՑՐԵՑ ՀԱՄ ՆՅԱՐԴԱՅՆԱՑՐԵՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ

Այսօր ԱԺ Կրթության գիտության, սպորտի, երիտասարդության եւ մշակույթի հանձնաժողովի նիստում տեղի ունեցավ սուր քննարկում հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովի 2013 թվականի հաշվետվության վերաբերյալ:

Նախ հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը որոշեց կարդալ իր ամբողջ հաղորդումը, որը տպագիր տեսքով բաժանված էր պատգամավորներին: Մի քանի րոպե լսելուց հետո հանձնաժողովի անդամներն արդեն ձանձրացան, իսկ ԱԺ հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ընդհատեց Բունիաթյանին նշելով, որ այն ինչ նա կարդում է, բոլորի առջեւ դրված է եւ թերեւս կարելի է անցնել հարց ու պատասխանի: Սակայն այս փուլում եւս հանձնաժողովի նախագահից որեւէ ինֆորմացիա ստանալը բավականին դժվար էր, քանի որ պարոն Բունիաթյանը չէր կարողանում հստակ տրված հարցերին տալ հստակ պատասխան: Այսպես պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի այն հարցին, թե ի՞նչ է փոխվել ոլորտում եւ ՀՌԱՀ աշխատանքում նախորդ տարվա համեմատ, Բունիաթյանը միայն նշում էր <շատ բան>, իսկ թե հատկապես ի՞նչ, այդպես էլ պարզ չդարձավ ոչ մեկին: Մի քանի անգամ նույն հարցը տարբեր ձեւերով կրկնելուց հետո Ռ. Մուրադյանը նկատելով, որ չի ստանում իր հարցի պատասխանը ստիպված եղավ ընդհատել Բունիաթյանին: Անգամ այս դեպքում ԱԺ հանձնաժողովի նախագահ Ա. Դավթյանի նույն հարցի նոր ձեւակերպումը, թե ինչով է պարոն Բունիաթյանի այս տարվա հաշվետվությունը տարբերվում նախորդ տարվանից դա էլ չփրկեց պարոն Բունիաթյանին:

Նմանատիպ բախտի արժանացան ներկա պատգամավորների այլ հարցերը, իսկ հարակից զեկուցող Հայկ Բաբուխանյանը նշեց, որ ՀՌԱՀ-ի կողմից ԱԺ-ին ներկայացրած տարեկան հաշվետվությունը չափից շատ սեղմ է, չի բացահայտում թե ինչպիսի քաղաքականություն է իրականցնում իր ոլորտում ՀՌԱՀ-ն, ինչպիսի օրենսդրական նախաձեռնություններ է մշակում եւ ընդհանրապես ՀՌԱՀ-ի հաղորդումը եւ այսօրվա քննարկումները բազմաթիվ հարցեր բաց թողեցին: Հայկ Բաբուխանյանը նշեց, որ ՀՌԱՀ-ն պետք է բարելավի իր աշխատանքը հասարակական կառույցների հետ եւ ոչ թե մեկուսանա նրանցից:

Մի խոսքով այն տպավորությունը ստեղծվեց, որ ՀՌԱՀ-ն ողջ տարվա ընթացքում մի երեք-չորս լիցենզիայի հարց է լուծել եւ մի երկու դատավարության մասնակցել: Արդյոք նման գործառույթ իրականացնելու համար մեր բազմաչարչար բյուջեի փխրուն ուսերին պետք է նստացնել մի հսկայական կառույց իր անդամներով, սպասարկող անձնակազմով, քարտուղարուհիներով ու վարորդներով եւ այլն: Չէ որ այսպիսի գործառույթ հաջողությամբ կարող էր իրականացնել ասենք տրանսպորտի եւ կապի նախարարությունում մի փոքրիկ բաժին:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում