«ԹՈՓ ՄՈԴԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Արխիվ 12-16«ԹՈՓ ՄՈԴԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔԸ
«Թոփ մոդել Հայաստան» փրոդաքշն ազգային ասոցիացիան, մանկական երեւանյան ժամանցի կենտրոններից մեկում կազմակերպել էր գեղեցիկ ցերեկույթ-շնորհանդես: Առիթը՝ մեկն էր, այսուհետ ՀՀ կառավարության որոշմամբ կազմակերպությանը տրված է Հայաստան բառն օգտագործելու բացառիկ իրավունք:
Ի դեպ, շուրջ 6 տարի կազմակերպությունը Հայաստանի գրեթե բոլոր մարզերում եւ Երեւանում անցկացնում է բազմաթիվ մոդելային մրցույթներ, նորաձեւության ցուցադրություններ, իրականացնում տարբեր մշակութային նախագծեր:
Շնորհանդեսի ընթացքում, «Թոփ մոդել Հայաստան» փրոդաքշն ազգային ասոցիացիայի խորհրդի նախագահ ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ` կազմակերպության ապրանքանիշ հանդիսացող խորհրդանիշ արձանիկը, հանձնեց ընկերության գործադիր տնօրեն ԼՈՒՍԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ:
Ներկաներին իր ողջույնի խոսքը հղեց «Թոփ մոդել Հայաստան» փրոդաքշնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի թատերական գործիչների միության անդամ Մարինե Գրիգորյանը: Վերջինս բեմադրել էր նաեւԳարուն-Երեւան -2014 նորաձեւության ցուցադրությունը, որը հաջորդեց շնորհանդեսին:
Երեկոյի ընթացքում շնորհակալագրեր հանձնվեցին «Թոփ մոդել Հայաստան» փրոդաքշնի աջակիցներին ուգործընկերներին, այդ թվում նաեւ «Զարուհի» ամսագրին:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ







