ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿԻՆ
Արխիվ 12-16ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿԻՆ
ԱԺ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը, Հեղինե Բիշարյանը եւ Հովհաննես Մարգարյանը Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենքում փոփոխությունների նախաձեռնությամբ էին հանդես եկել։ Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ, ընդունելի համարելով պատգամավորների ներկայացրած որոշ նկատառումներ՝ իրենք առաջարկում են պատգամավորներին աշխատել կառավարության հետ՝ մեկ միասնական փաթեթով բոլոր հարաբերությունները կարգավորելու և օրենսդրական փոփոխություններ ներկայացնելու համար, քանի որ կառավարությունն արդեն իսկ աշխատում է նման փաթեթի վրա։
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

