Բաքվում ԱՄՆ դեսպան. «ԼՂ հակամարտությունը կովկասյան տարածաշրջանում անկայունության աղբյուր է»
Արխիվ 12-16Բաքվում ԱՄՆ դեսպան. «ԼՂ հակամարտությունը կովկասյան տարածաշրջանում անկայունության աղբյուր է»
«Ուկրաինայի դեպքերը պահանջում են, որ ղարաբաղյան հակամարտությունը վերջանականապես լուծվի»,-այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:
Դեսպանն ընդգծել է, որ Ղրիմի իրադարձությունները խոսում են այն մասին, որ անհրաժեշտ է վերջնականապես լուծել ԼՂ հակամարտությունը: «ԼՂ հակամարտությունը կովկասյան տարածաշրջանում անկայունության աղբյուր է: Հակամարտության կարգավորումը ձեռնտու է ամբողջ տարածաշրջանին»,-ասել է դիվանագետը:

