ԱՄՆ-Ն ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ՀՀ-Ի ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԿՀԱՆԴԻՊԵՆ
Արխիվ 12-16ԱՄՆ-Ն ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ՀՀ-Ի ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԿՀԱՆԴԻՊԵՆ
Միացյալ նահանգները հույս ունի, որ մոտ ապագայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում։ Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին։
«Այդ հանդիպումը կարող է լինել ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական», – ասել է դեսպանը Բաքվում այսօր մեկնարկելիք Կասպյան էներգետիկ միջազգային ֆորումի նախօրեին։ Նա նշել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ԱՄՆ-ն շարունակում է ակտիվ գործունեությունը բանակցային գործընթացում։ «Կարծում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների պարբերական հանդիպումները, որոնց ժամանակ քննարկվում են կարգավորման կոնկրետ քայլեր, շատ կարևոր են», – ասել է Մորնինգսթարը։

