ՀԱԿԱՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ԵՐԵՎԱՆԱՄԱՅԴԱՆԻ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
Արխիվ 12-16ՀԱԿԱՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ԵՐԵՎԱՆԱՄԱՅԴԱՆԻ ԵՆ
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
Սովորաբար Սուրբ Զատիկի օրերին մարդիկ բարիանում են ու ՙսրբանում՚, սակայն այս տարի ճիշտ հակառակը` կարծես չարացած մարդկանց պակաս չզգացվեց: Սոցիալական ցանցերում ՙթոկից փախածի՚ նման ազատություն տեսածի տպավորություն թողնելով` մարդիկ մոռացել էին սուրբ օրվա ու նրա խորհրդի մասին եւ յուրաքանչյուրն իր կուտակած բառապաշարի չափով փորձում էր իրեն իրավունք վերապահել ու արտահայտվել Մեծ Պահքի ու այդ օրերին հաջորդող մեռելոցի մասին: Ամենեւին էլ պետք չէ շատ փնտրել երեւույթը ծնող պատճառները, սա միայն արվում է աղանդավորական քարոզչամեքենայի կողմից, միայն հակաքրիստոնյա անձը կարող է իրեն իրավունք վերապահել ու պախարակել քրիստոնեական ազգային տոներն ու ծեսերը: Իսկ ազգը կործանվում է այն ժամանակ, երբ չունի ազգային ծեսեր ու մշակույթ:
Պատահական չէին Ուկրաինայում տեղի ունեցած վերջին դեպքերն ու իրադարձությունները, որոնք արդեն հայտնի է, թե ինչ ավարտ ունեցան: Պարզապես դա նրանից էր, որ Ուկրաինայի բոլոր առաջնորդները հակաքրիստոնյա էին, ինչը բերեց Մայդանի ու հանգեցրեց երկրի պառակտմանը: Չի բացառվում, որ սա էլ Հայաստանում ցայտնոտի մեջ ընկած, Արեւմուտքից ֆինանսավորվող հակաքրիստոնյաների ձեռքի գործն է, որոնք ամեն գնով փորձում են քար գցելով ու սեւացնելով Եկեղեցուն ու քրիստոնեական ծեսերը` ցանկանում են թուլացնել երկրի հիմքերն ու այն ավարտին հասցնել կամ երեւանամայդանով, կամ էլ` երկրի պառակտմամբ:Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

