ՙՌՈՒՍ ԹԱՏԵՐԱԳԵՏՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ՌՈՒՍ ԹԱՏԵՐԱԳԵՏՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՆ

Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը, դերասանուհի Ագնեսա Շահնազարյանն օրերս են վերադարձել ապրիլի 7-13-ը Սանկտ Պետերբուրգում կայացած XVI ԱՊՀ եւ Բալթյան երկրների ռուսական թատրոնների` ՙՀանդիպումներ Ռուսաստանում՚ միջազգային փառատոնից: Փառատոնին այս տարի մասնակցել են թատրոններ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Մոլդովայից, Ուզբեկստանից, Էստոնիայից: Այդ մասին այսօր ՙԱզդակ՚ լրագրողական ակումբում պատմեցին դերասանուհի ԱԳՆԵՍԱ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆՆ ու բեմադրիչ ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԸ, ով, թեպետ անձամբ ներկա չի գտնվել փառատոնին, սակայն, արդեն հասցրել է լսել հայ մասնակիցների ունեցած հաջողությունների մասին:

ՙՓԱՌԱՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՄՈՆՈՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՍՈՎՈՐ ԷՐ՚

Ի դեպ, գործը, որով դերասանուհի Ա. Շահնազարյանը ներկայացել է փառատոնին, բեմադրել է Վ. Շահվերդյանը: Վ. Շահվերդյանը նշեց, որ իր համար նորություն չէ Ռուսական թատրոնի եւ Ալեքսանդր Գրիգորյանի կողմից ներկայացված երկու ներկայացումների ունեցած հաջողությունը: Խոսքը Ալ. Օստրովսկու ՙԱմեն ինչ վաճառվում է՚ (բեմադրիչ` Ալեքսանդր Գրիգորյան) եւ Պ. Գլադիլինի ՙՈւրիշ մարդը՚ (բեմադրիչ` Գոհար Փոքրիկյան) ներկայացումների մասին է, քանի որ Ռուսական թատրոնը տարիներ շարունակ մասնակցում է այս փառատոնին ու հաջողությամբ հայրենիք վերադառնում: Վ. Շահվերդյանի փոխանցմամբ` վերոնշյալ փառատոնի համար անսովոր է եղել մոնոներկայացման ցուցադրությունը: ՙԿարինե Խոդիկյանի ՙՊենելոպե՚ մոնոներկայացումը բեմադրել էինք 2012թ.` ՙԱրմմոնո՚ միջազգային թատերական փառատոնին մասնակցելու համար: Այն հաջողությամբ ցուցադրվեց Երեւանում եւ հրավեր ստացավ Քիշնեւ, սակայն ինչ-ինչ պատճառներով մեր մասնակցությունը հետաձգվեց եւ միայն այս տարի կարողացանք ցուցադրել ներկայացումը Քիշնեւում, որից հետո էլ ՙՊենելոպեն՚ հրավիրվեց Սանկտ Պետերբուրգ՚,- ասաց Վ. Շահվերդյանը` հավելելով, որ ՙՊենելոպեն՚ փառատոնին ռուսերենով է ներկայացվել:
Խոսելով ցուցադրված գործի մասին, բեմադրիչը նշեց, որ մեկ բառով այն կարելի է կնոջ ճակատագիր անվանել ու բեմադրել, ինչն էլ արել է. ՙԱյստեղ առկա է այսօրվա հումորը, կնոջ, հոգու, խորխորատները փոխանցելու համարձակությունն ու սարկազմը, իսկ դա բնորոշ է Խոդիկյանի պիեսներին՚:
Ասուլիսի ընթացքում Վ. Շահվերդյանը նաեւ անդրադարձավ ներկայացման ցուցադրությունից հետո տեղի ունեցած քննարկմանը: ՙԱնձամբ եմ լսել քննարկման ձայնագրությունը` ճանաչված թատերագետների մասնակցությամբ: Ինձ շատ ուրախացրեց այն փաստը, որ հիմնական բոլոր դետալները, ասելիքը, ամեն ինչ տեղ էր հասել՚:  

ՙԹԱՑ ԱՉՔԵՐՈՎ ՌՈՒՍ ԿԻՆԸ ԳՐԿԵՑ
ԵՎ ՀԱՄԲՈՒՐԵՑ ԻՆՁ՚


Իր ունեցած զգացողությունների մասին դերասանուհի ԱԳՆԵՍԱ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ լրագրողներին հետեւյալը պատմեց. ՙՀուզվում էի: Պատասխանատվության զգացողություն կար, քանի որ գտնվում էի, ինչպես ասում են, մշակութային մայրաքաղաքում, ճանաչված թատերագետների առջեւ պետք է խաղայի: Անկեղծ ասած, ինքս ինձանից այնքան էլ գոհ չէի, որովհետեւ առողջական խնդիրներ ունեի: Սրտատրոփ սպասում էի քննարկմանը: Հաճելիորեն զարմացա. բոլոր մտահղացումները տեղ էին հասել ու արժանացել բարձր գնահատականի: Սակայն դա չէ կարեւորը: Ինձ համար առաջնային էր, թե ինչպես ներկայացումը կընդունի հանդիսատեսը. մենք բոլորս աշխատում ենք հանդիսատեսի համար: Ներկայացման հաջորդ օրը, երբ դրսում կանգնած սպասում էի հերթական ներկայացմանը, անծանոթ մարդիկ մոտեցան ու շնորհավորեցին: Մի ռուս կին էլ թաց աչքերով մոտեցավ, գրկեց ու համբուրեց ինձ… Դա ինձ համար արդեն հաղթանակ էր՚:
Ա. Շահնազարյանը նաեւ ասաց, որ բազմաթիվ հրավերներ է ստացել թատերական փառատոների մասնակցելու` Գերմանիա, Իսրայել, Մախաչկալա եւ այլն, սակայն, առայժմ դերասանուհին մտածում է, թե որտեղ նպատակահարմար կլինի մասնակցել:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում