ՙԵՐԵԽԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՍՈՎՈՐՈՒՄ Է ԿՈՄԻՏԱՍ` ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԻՑ ԼՍՈՒՄ ՙՊՌԵԳՈՄԵՇ՚ ԿՈՄԻՏԱՍԱՊՂԾՈՒՄԸ՚

Արխիվ 12-16

ՙԵՐԵԽԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՍՈՎՈՐՈՒՄ Է ԿՈՄԻՏԱՍ`
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԻՑ ԼՍՈՒՄ
ՙՊՌԵԳՈՄԵՇ՚ ԿՈՄԻՏԱՍԱՊՂԾՈՒՄԸ՚


Այս օրերին, երբ դեռ պարզ չէ, թե ով կլինի ՀՀ մշակույթի նախարար, ՙԿարին՚ ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆՆ ՙԻրավունքի՚ հետ զրույցում նշեց, որ ով էլ ուզում է լինի, մշակութային իրավիճակը փրկելը ոչ թե նախարարի, այլ` բարձր տեղերում որոշվող մշակութային քաղաքականության խնդիրն է:
ՙՉեմ կարծում, որ հենց նախարարն է որոշում ամեն ինչ, այդ հարցերը ավելի բարձր օղակներն են լուծում: Պիտի նախեւառաջ մշակույթի նախարարի առջեւ դրված առաջադրանքը հստակ լինի. ազգային մշակույթի զարգացո±ւմ, համախառն արտադրանք, թե կոնկրետ ավելի գլոբալ բաներ: Բայց որ մշակութային քաղաքականություն չկա, եւ դա շատ ավելի բարձր ատյաններում որոշելիք խնդիր է, ինձ համար հստակ է: Վստահ եմ, որ ոչ ոք չի կարող ինչ-որ բան փոխել այս ոլորտում: Ոչ թե չկան մարդիկ, որոնք կարող են փոխել, պարզապես, մոտավորապես ասենք` բեռնատար մեքենայի ղեկը փոխելով` նրան փափկություն, հարմարավետություն չես տա... Մեզ` մեր ղեկավարությանը, պետք է հասկանալ, թե ինչպիսի± մեքենա է պետք, ազգային նկարագիր կերտող մշակո±ւյթ, թե շոու, ինչպես որ այսօր է` Հանրապետության հրապարակում ՙՄամա Լյուբա՚ երգող մշակութային ձեռնարկնե±ր, թե ազգային նկարագիրը վերականգնող կամ վերացնող մշակույթ՚:
Ըստ Գ. Գինոսյանի` մենք ոչինչ չենք անում մշակույթ ունենալու եւ առավելեւս` ազգային մշակույթը զարգացնելու համար. ՙՄշակույթ, հակամշակույթ կամ շոու-բիզնես, ո±րն է մեզ պետք. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ինչ-որ գործեր են արվում` ինքս մասնակից եմ եղել ասենք էպոսը, քոչարին գրանցելու որպես հայկական ժառանգություն, համերգներ... Բայց, դրանք բոլորը դրվագային` հատվածական բնույթի են, որովհետեւ ինչ ներդրում որ նախատեսվում է` ազգայինը պահպանելու համար, բացարձակ համահունչ չէ ասենք` ՙՍիրո կամուրջ՚ մյուզիքլի կամ դասական օպերաների ու բալետների բեմադրության համար: Քանի դեռ մշակույթը չենք դիտում ազգային, հայ մարդու` քաղաքացու դաստիարակության հիմնասյուներից մեկը, լուրջ բան սպասել պետք չէ՚,- նշեց Գ. Գինոսյանն ու շեշտեց, որ ինչ էլ արվում է մշակութային ազգ դաստիարակելու համար, արվում է մատների վրա հաշված նվիրյալների շնորհիվ. ՙՕրինակ` հուշարձանագետ Սամվել Կարապետյանը մեր ճարտարապետական հուշարձաններն է փրկում, Դանիել Երաժիշտը` նոր մշակույթը, գանձարանն է փրկում, վերականգնում... Այսպես կարելի է մատների վրա թվարկել նվիրյալների, որոնք նման գործեր են անում: Մնացածը` զբաղված են ժամանց ստեղծելով, իսկ ժամանցը մշակույթ չէ, մշակույթը գաղափարախոսություն է: Անգամ եթե ենթադրենք` իդեալական մշակույթի նախարարություն ունենք, որի ամբողջ գումարները ներդրվում են ազգային նկարագրի համար, բայց պետականորեն ունենում ենք պղծող, եղծող, ոչնչացնող, ազգայինը կործանող ու տապալող հեռուստատեսություն: Անգամ եթե կրթական համակարգն էլ լուծված լինի` երեխան դպրոցում սովորում է Կոմիտաս, հետո հեռուստատեսությունից լսում է ՙՊռեգոմեշ՚ կոմիտասապղծումը... Էլ ի±նչ կարող ենք անել: Եթե երեխան շաբաթը մեկ անգամ դպրոցում դասի ժամանակ լսում է Կոմիտաս, բայց օրը 10 անգամ, եթե ոչ ավելի, լսում նման պղծումներ, էլ ինչպե±ս կարող է կրթական համակարգը ճիշտ դաստիարակել, երբ որ դրան հակադաստիարակիչ մեքենա կա: Ուզում եք ամեն օր երեխային ասեք` Կոմիտասը հրաշք է, օրը 15 անգամ կոմիտասապղծումով զբաղվում է ինչ-որ մեկը, որի ինչ-որ բարեկամը շատ բարձր պաշտոնյա է ու շատ մեծ փողեր ունի... Էլ ինչո±վ կարող է մշակույթի նախարարը կամ նախարարությունը ազդել, եթե հեռուստատեսությունը ոչ ոքի ենթակա չէ եւ վարում է իր ուզած հակազգային քաղաքականությունը` սերիալային ազգապիղծ քաղաքականություն: Այնպես չէ, որ մշակույթի նախարարությունից ազատագրում եմ իր մեղքերի բաժինը, ինքն էլ իր բաժինն ու թերացումն ունի, բայց քանի դեռ համակարգված խնդիր դրված չի եւ համակարգված լուծում չի պահանջվում` յուրաքանչյուր գերատեսչական օղակից, մենք չենք կարող երբեւէ ճիշտ ճանապարհ գտնել: Այնպես որ` անհրաժեշտ է պետական, ոչ թե անհատական մոտեցում՚:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում