ՙԻՆՔՆ ԻՐ ՀԵՏ ԽՈՍԵԼԸ` ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԻՐԱՎԻՃԱԿ Է՚
- 19 տարեկան եմ, վերջին շրջանում նկատել եմ, որ հաճախակի եմ մեկուսանում եւ բարձարաձայն` կարծես ինքս ինձ հետ խոսում, ինքս ինձ խորհուրդներ տալիս: Խնդրում եմ պատասխանել, հնարավոր է, որ դա հոգեբանական ինչ-ինչ խնդիրների սկիզբ դառնա:
ք. Երեւան, Կ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հարցին պատասխանում է հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԸ.
-Չենք կարող շատ հեռու գնացող հոգեբանական խնդիրների մասին խոսել, հնարավոր է` ինչ-ինչ խնդիրներ ունեք, որոնցով չեք կարողանում կիսվել շրջապատի հետ: Նման դեպքերում, կարող է ներքին խոսքը որոշակիորեն արտաքին դառնա` առանց զրուցակցի, առանց այն մարդու, ում ուղղված է խոսքը: Երբ մարդը որոշակի տարիքում սկսում է ինքն իր հետ խոսել, դա հոգեբանական խնդրահարույց իրավիճակի մասին է խոսում: Բայց հնարավոր է` Ձեր դեպքում որեւէ հոգեբանական խնդրի առաջ չկանգնեք, եթե փորձեք Ձեր շփումները շատացնել: Հնարավոր է, որ այդ ամենը նաեւ սթրեսի հետեւանք է: