ԻՆՉ ԿԱՐԵԼԻ Է ԱԿՆԿԱԼԵԼ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Արխիվ 12-16

ԻՆՉ ԿԱՐԵԼԻ Է ԱԿՆԿԱԼԵԼ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ


Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանի ներքաղաքական եւ տնտեսական բնույթի քննարկում-խոսակցությունները հիմնականում նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի անվան շուրջ էին: Այսպիսովª նչ կարելի է ակնկալել նոր վարչապետից. այս հարցի պատասխանը, ինչ խոսք, պարոն Աբրահամյանի պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում դեռ հնարավոր չէ հստակորեն տալ:

ՄՄ-ՀԱՅԱՍՏԱՆ

Նախª դեռ վերջնական տեսքի բերված չէ կառավարության կազմը: Երկրորդըª դեռ չկա կառավարության ծրագիրը: Ընդ որում, այս անգամ կառավարության ծրագիրը պետք է որ էականորեն տարբերվի իր շատուշատ նախորդներից: Նկատի ունենք, որ եթե նախկինում անգամ փոխվում էր վարչապետը, կամ` կառավարության մի քանի անդամները, եւ ամեն անգամ նորերը մի փոքր խմբագրում-սրբագրում էին նախորդ ծրագիրն ու ներկայացնում ԱԺ-ի դատին, ապա Հ. Աբրահամյանի կառավարությունը այդ կերպ վարվել չի կարող: Այն առումով, որ բացի կառավարության փոփոխությունից, այս անգամ Հայաստանի ողջ տնտեսական համակարգը եւս բավականին խորքային փոփոխության շեմին էª կապված Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին եզրագծին մոտեցող, ամիսներ անց էլ` նաեւ Եվրասիական միությանը մեր երկրի անդամակցության գործընթացի հետ: Այդ անդամակցությունը, անշուշտ, ենթադրում է հատկապես տնտեսության առանցքային ուղղություններում էականորեն այլ իրավիճակի ձեւավորում, ինչը, բնականաբար, չի կարող իր ազդեցությունը չթողնել ոչ միայն առաջիկայում ներկայացվելիք կառավարության ծրագրի, այլ նաեւ այդ ծրագրի պրակտիկ իրականացման, այսինքնª կառավարության գործունեության վրա:
Ի դեպ, նոր վարչապետի մասնակցությամբ անցած շաբաթվա վերջին արդեն իսկ տեղի ունեցավ ՄՄ-ին անդամակցության ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն, որի ժամանակ, ըստ պաշտոնական լրատվության. ՙՀովիկ Աբրահամյանը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ղեկավարներին` աշխատանքներն իրականացնելª բացառելով որեւէ շեղում սահմանված ժամանակացույցից, իսկ խնդիրների ի հայտ գալու դեպքում` այդ մասին զեկուցել անձամբ իրեն՚: Այս առումով հիշեցնենք, որ նախկին կառավարությունը փոխելու պահին շրջանառվում էր վարկած, որ նոր կառավարության ձեւավորման, հունի մեջ մտնելու պահին կարող է մի փոքր դանդաղել ՄՄ-ին անդամակցության գործընթացը: Սակայն ժամանակացույցից շեղում թույլ չտալու մասին նոր վարչապետի հանձնարարականը նշանակում է, որ ժամանակային կորուստ չենք ունենալու: Առավել եւս, որ արդեն այս ամսվա վերջին ՄՄ անդամ երկրների ղեկավարները պատրաստվում են ամփոփել Հայաստանի անդամակցության ժամանակացույցը, ինչը ցույց է տալիս, որ հենց այս պահին է, որ շեղումներն անթույլատրելի են: Չնայած հաշվի առնելով, որ այս գործընթացի հետ կապված բոլոր առանցքային դերակատարները պաշտոնավարում են, ասենքª Հ. Աբրահամյանն էլ իր հերթին, մասնավորապես ՄՄ-ի հարցում ամենեւին էլ նորեկներից չէ, հազիվ թե նախատեսված ընթացքն ինչ-որ կերպ շեղվի կառավարության փոփոխության պատճառով:

ՇԵՇՏԱԴՐՈՒՄԸ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ՎՐԱ Է

Սակայն ներքին տնտեսության հետ կապված դեռ ամբողջական պատկեր չկա: Անգամ կառավարության կառուցվածքի առումով այս օրերին վարկածների պակաս չի զգացվում, որոնցից մեկն էլ վերաբերում է հարկա-մաքսային ոլորտը Ֆինանսների նախարարության մեջ ներառելուն եւ այդ համակարգի ղեկավարումը ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին հանձնելուն:
Բայց նկատվում են որոշակի շեշտադրումներ, որոնք արդեն սկսում են նախնական տպավորություններ ձեւավորել կառավարության ապագա ծրագրերի եւ գործունեության շուրջ: Նախª կառավարության առաջին նիստում ընդունված որոշումներից մեկով նախատեսվում է ավելացած արժեքի հարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնություններ տրամադրել ոչ թե սկսած 300, այլ 200 միլիոն դրամի ներկրումների համար: Խոսքը ներդրումային ծրագրերի մասին է, այսինքնª սա պետք է, որ համեմատաբար փոքր ծավալներով ներդրումները դարձնի հրապուրիչ: Սա, թեւեւս, միջին բիզնեսին խրախուսող քայլ է, հաշվի առնելով նաեւ, որ վարչապետը եւս նույն նիստում այդ եւ փոքր բիզնեսին աջակցելու խոստումներ հնչեցրեց. ՙՄենք սկսելու ենք մի գործընթաց, եւ մեր ապագա կառավարության, երկրի նախագահի եւ բոլորիս ցանկությունն է, որպեսզի փոքր եւ միջին բիզնեսի համար ստեղծենք շատ բարենպաստ պայմաններ եւ բարենպաստ հարկային դաշտ: Առաջիկայում մենք ՓՄՁ-ների ծրագրերին ընդառաջ շատ լավ քայլեր ենք անելու: Մեծ հնարավորություն ենք ստեղծելու, որպեսզի ՓՄՁ-ն մեր երկրում զարգանա: Լինելու ենք յուրաքանչյուր ներդրողի կողքին, եւ այդ հարցը կառավարության կազմը ձեւավորելուց հետո մանրամասն կքննարկենք: Շատ մեծ քայլեր ենք կատարելու, որպեսզի բիզնես դաշտում ապահովենք մեծ ներդրումների հնարավորություն յուրաքանչյուր գործարարի համար: Պետությունն իր բոլոր լծակներով պետք է աջակցի, որպեսզի այն գործարարը, որն իր բիզնեսն իրականացնելու է օրենքի շրջանակում, որեւէ կառույցից որեւէ խոչընդոտ չստանա: Դա սկզբունքային որոշում է լինելու նաեւ իմ կողմից՚:
Ընդ որում, այդ հայտարարությունից ընդամենը երկու օր անց վարչապետը նաեւ խորհրդակցություն կազմակերպեց կառավարության համապատասխան ղեկավարների ու հայաստանյան արդյունաբերողների եւ գործարարների ներկայացուցիչների հետª առաջարկելով նրանց եւս ներկայացնել իրենց մոտեցումները` եղած խնդիրների եւ անհրաժեշտ քայլերի հետ կապվածª խոստանալով քննարկել գործարար դաշտից հնչող բոլոր հետաքրքիր առաջարկները: Օրինակ հանդիպմանը մասնակցող ՊԵԿ-նախագահ Գ. Խաչատրյանը ներկայացրեց որոշ առաջարկներª կապված մասնավորապես փոքր եւ միջին ձեռնարկատիրության համար շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցման, սպասարկման ոլորտի ծառայությունների ավտոմատացման հետ եւ այլն:
Անշուշտ, փոքր եւ միջին բիզնեսի գործունեության խթանումըª դրա համար օրենսդրական հստակ եւ մատչելի դաշտի ապահովման, կողմնակի խնդիրների բացառման միջոցով ոչ միայն հայաստանյան սոցիալ-տնտեսական համակարգի կայունացման, այլ նաեւ ներդրումների ներգրավման այն միակ պարզ ուղին է, որի մասին տարիներով խոսել ենք: Այս առումով միայն կարելի է ողջունել, որ հենց այս պարզ եւ երկար սպասված քայլերն են, որ նոր կառավարությունը առաջին հերթին փորձում է դնել իր գործունեության հիմքում: Իսկ թե գործնականում այս ամենն ինչ տեսք կունենա, կտեսնենք առաջիկայում:

ՀԱՆՐԱՅԻՆ ԲՈՂՈՔՆԵՐԸ


Կառավարության ապագա գործունեության հետ կապված` տեսանելի դարձավ նաեւ, թե վարչապետն աշխատանքային ինչ մեթոդներով է պատրաստվում կառուցել իր հարաբերությունները հանրության հետ ու նաեւ պարբերաբար իրենց զգացնել տված հանրային սուր թեմաների առնչությամբ: Նման սուր թեմաներից է ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ օրենքը, որի առնչությամբ Հ. Աբրահամյանն առաջարկում է մինչ ՍԴ-ի որոշումների ուժի մեջ մտնելը օրենքով կասեցնել տույժերի հաշվարկը: Սա, թերեւս, այն պարզ լուծումն է, որին նախորդ կառավարությունն այդպես էլ չգնաց:
Նույնª հանրային բնույթի թեմաներից են Բուզանդի փողոցի, Ֆիրդուսի հարակից տարածքների կառուցապատման եւ բնակիչների փոխհատուցումների հետ կապված` արդեն տարիների պատմություն ունեցող խնդիրները: Երկու դեպքում էլ, վարչապետը նախընտրեց անձամբ հանդիպում-քննարկում անցկացնել իրենց դժգոհությունը հայտնող բնակիչների հետ, նրանց ներկայությամբ լսել նաեւ կառուցապատող ընկերության ներկայացուցիչի պարզաբանումներըª հանձնարարելով կոնկրետ լուծումներ տալ բոլոր վիճահարույց հարցերին եւ մարդկանց խոստանալով` այդ ողջ գործընթացը պահել իր ուշադրության կենտրոնում: Այս աշխատաոճը հայաստանյան պրակտիկայում բավականին նոր երեւույթ է, եւ հուսանք, որ այն սովորական կդառնա ոչ միայն վարչապետի, այլ կառավարության մյուս անդամների համար: Այդ դեպքում է, որ շարքային քաղաքացիները կսկսեն զգալ, որ իրենց մասին գոնե մտածող կա, ինչը, խոստովանենք, մեր երկրում միգուցե շատ ավելի կարեւոր է, քան այս բարդ սոցիալական վիճակը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում