ՙՙԲՀԿ-Ն ԳԱՐՆԱՆԱՅԻՆ SALE-ԻՑ ՀԵՏՈ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՉ ԷԺԱՆԱԳԻՆ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ՚

Արխիվ 12-16

ՙԲՀԿ-Ն ԳԱՐՆԱՆԱՅԻՆ SALE-ԻՑ ՀԵՏՈ
ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՉ ԷԺԱՆԱԳԻՆ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ՚


Որքանով էր սպասելի ՀՀԿ-ի համար կոալիցիայից դուրս գալու ՕԵԿ-ի որոշումը` հարցին ի պատասխան ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ վարչապետի փոփոխության պարագայում 20-օրյա ժամկետում ՀՀ նախագահին ներկայացվում է նոր կառավարությունը: Հետեւաբար, ՕԵԿ-ը, լինելով առանձին քաղաքական միավոր, ինքն է որոշում` այս իրավիճակում մաս կազմե±լ կառավարությանը, թե լինել անկախ, գործել այլ ծրագրերով, սկզբունքներով:
-Այնուհանդերձ, նրանց կողմից մինչեւ վարչապետի փոխվելը, որեւէ ակնարկ անգամ չկար կոալիցիայից դուրս գալու մասին: Կարելի էր ասել, որ անսպասելի որոշում էր, կամ միգուցե կապված է հենց վարչապետ փոխվելու հանգամանքի հետ:
- ՕԵԿ-ի հետ անցել ենք դժվար ու հեշտ ճանապարհներ եւ ունենք վեց տարվա համատեղ աշխատանք: Անցած ճանապարհը տեղին չէ փնովել: Դա իրենք են որոշում, եթե հետագայի համար ունեն այլ ծրագրեր, թող իրականացնեն կոալիցիայից դուրս: Ինչ վերաբերում է` սպասում էինք նման բան, թե` ոչ, ապա քաղաքականության մեջ ամեն ինչ էլ հնարավոր է ու կարող է լինել` առավել եւս ՀՀԿ քաղաքական թիմը ոչ մեկին չի ստիպել, պարտադրել ու չի էլ պարտադրելու, որ գան եւ կոալիցիայի մաս կազմեն: Էլ չեմ ասում, որ նոր կառավարությանը մաս կազմելը իրենից ենթադրում է բավականին լուրջ պատասխանատվություն վերցնել իրենց ուսերին, եւ դրա համար, կարծում եմ, քաղաքական թիմերը իրենք պետք է որոշեն` կարող են կրել այդ պատասխանատվությունը, թե` ոչ, ուզում են, թե չեն ուզում:
- Հիմա հասկացան, որ չեն ուզում:
- Ոչ թե չեն ուզում, այլ պետք է իրենք որոշեն` հետագան ինչպես են պատկերացնում, եւ արդեն ասացի, որ կառավարության կազմում լինելը դա լրջագույն պատասխանատվություն է այդ քաղաքական թիմի համար, քանի որ թե° արտաքին մարտահրավերները, թե° ներքաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակները ենթադրում են լրջագույն, եթե ոչ 24, ապա գոնե 20-ժամյա աշխատանք: Ես չեմ ցանկանում որեւէ մեկին վիրավորել կամ փնովել, բայց յուրաքանչյուրը ազատ է իր դրսեւորումների ու որոշումների մեջ:
- Պարոն Սահակյան, ինչպես եք վերաբերվում այն հայտարարությանը, որ ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալու պատճառներից մեկը նաեւ իրենց առաջնորդ Արթուր Բաղդասարյանին վարչապետի պաշտոն չտալու հանգամանքն էր:
- Ես լսել եմ հեռուստաբանավեճ, որտեղ ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանն ասում էր, որ այդ հարցը նույնիսկ չի քննարկվել, եւ եթե խոսքը սրա մասին է, ապա այդ հարցը քննարկելը կամ չքննարկելը սահմանադրությամբ` երկրի նախագահին վերապահված լիազորություններ են:
- ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նման առաջարկով են հանդես եկել, որ Ա. Բաղդասարյանը լինի երկրի վարչապետ, եւ քանի որ դա տեղի չունեցավ, կոալիցիայից դուրս գալու պատճառներից մեկը նաեւ դա էր:
- Այդ դեպքում, կարող եմ ասել, որ բնական է, որ յուրաքանչյուր քաղաքական թիմ կտեսնի իր լիդերին նման պատասխանատու պաշտոնում, բայց երկրի տնտեսության ղեկի պատասխանատվությունը սահմանադրությամբ լիազորված է նախագահին: Հետեւաբար, նեղանալը կամ դա հիմք ընդունելը, իմ տեսակետից, տեղին չէ, եւ եթե նրանք որոշել են, որ դրա համար են դուրս գալիս կոալիցիայից, դա իրենց գործն է:
- Բայց որքանով է ճիշտ` ասել, որ եթե իրենց առաջնորդը չպետք է լինի կառավարության ղեկավարը, դրա համար էլ դուրս են գալիս կոալիցիայից:
- Այդ հարցով դիմեք իրենց:
- Ամեն դեպքում, եթե իրենք նախագահին դիմել են, որպեսզի Ա. Բաղդասարյանը դառնա վարչապետ, արդյո±ք չի նշանակում, որ նրանք պատրաստ էին իրենց ձեռքը վերցնել կամ ուսերին կրել երկրի տնտեսության ողջ պատասխանատվությունը:
- Դա առհասարակ բոլորին է վերաբերում, ով էլ լինի կառավարության ղեկավար, պետք է կրի 90 տոկոս պատասխանատվություն եւ տասը տոկոս իրավունք: Ինչ վերաբերում է իրենց պատասխանատվության չափին, ապա ես չեմ կարող ՕԵԿ-ի ուժերը չափել կամ գնահատել:
- Կա տեսակետ, որ նախկին վարչապետն ավելի արեւմտամետ էր, ուստի նրա հեռացումից հետո նույն Արեւմուտքը մեծ ցանկություն ուներ այդ պաշտոնին տեսնել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին, բայց եղավ այն, ինչ եղավ: Դուք ի±նչ կասեք:
- Մեր երկրի վարչապետը նախ պետք է լինի հայամետ, մենք ե°ւ Արեւմուտքի, ե°ւ ՌԴ-ի հետ ունենք համագործակցության եզրեր, պատմություն: Պետք չի այս հարցին նայել այդ հարթության մեջ:
- Շատ կուսակցություններ ստեղծված իրավիճակի մասին հայտնել են իրենց դիրքորոշումը` կոալիցիա կազմել-չկազմելու հետ կապված, եւ միայն ՀՅԴ-ն է` իր գործելաոճին համապատասխան, ոչ այս կողմը, ոչ այն կողմը: Ի±նչն է հերթական անգամ չկողմնորոշվելու պատճառը, պաշտոն ունենալու քա±ղցը:
- Համամիտ չեմ Ձեզ հետ, նրանք ներկայացրել են իրենց դիրքորոշումը, եւ, ճիշտ է, ծայրահեղ արմատական ընդդիմություն չեն, պատրաստ են ցանկացած առողջ ծրագիր պաշտպանել եւ այդ ճանապարհով նաեւ կոնստրուկտիվ ընդդիմություն լինել:
- Իսկ այս կոնտեքստում ի±նչ է ասում կամ անում ԲՀԿ-ն` ըստ Ձեզ:
- Չեմ կարծում, որ ԲՀԿ-ն ինչ-որ բան ասում է եւ միայն ասել է, որ կոալիցիայի մաս չի կազմելու եւ սպասելու է կառավարության ձեւավորմանն ու ծրագրերին: Եվ կարծում եմ, որ դա տրամաբանական է, ու շատերը դրան էլ հենց սպասում են, ինչի արդյունքում էլ, կարծիք ու վերաբերմունք կհայտնեն քաղաքական թիմերը:
- Պարոն Սահակյան, վերջին քառօրյայի ընթացքում ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ դահլիճում, ելույթի ընթացքում, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին անվանեց էժանագին լոբբիստ, սակայն վերջերս ԲՀԿ պատվիրակությունը հանդիպում է ունեցել այդ դեսպանի հետ, այդ թվում` նաեւ Ն. Զոհրաբյանը: Ի±նչ կասեք այս մասին:
- Եթե փորձեմ հումորով պատասխանել, ապա, հավանաբար, ԲՀԿ-ի համար գարնանային SALE-ի կամ, այսպես ասած, զեղչերի սեզոնն անցել է, հիմա ոչ էժանագին դեսպանների հետ են հանդիպում: Իսկ առհասարակ` որ դեսպանի հետ ուզում են թող հանդիպեն: Գործընթացներ են, դրանք պետք է տեղի ունենան, չեմ կարծում, որ մեր իրականության մեջ, պատմության դասերը քաղելով, մեր հույսը պետք է դնենք որեւէ այլ պետության վրա:
- Դուք որեւէ լուրջ սուր քաղաքական իրավիճակ տեսնո±ւմ եք մեր երկրում, որի համար ՙհրաշալի քառյակը՚ պետք է ամեն դեպքում ապրիլի 28-ին նստացույց սկսի:
- Նախ, ամսի 28-ի հետ կապված, քառյակի սուր ծայրերը կարծես թե հարթվեցին ՀՀ նախագահի մեկ քայլով եւ ՍԴ-ի որոշմամբ: Հետեւաբար, այս պահին որեւէ սուր բնույթի հարցեր չկան, եւ եթե իրենք ցանկանում են, որ նոր սրացումներ առաջացնեն, չեմ կարծում, որ դա իրենց համար էլ է օգտակար:
- Ձեր կարծիքով` դեռ առկա Է ՙհրաշալի քառյակը՚:
- ՙՀրաշալի քառյակը՚ քաղաքական միավոր չէ, եւ այն ձեւավորվել է որոշակի ՙհրաշալի՚ գաղափարների շուրջ: Բայց այդ ՙհրաշալի քառյակի՚ խնդիրներից առնվազն երկուսը գոյություն չունի արդեն: Իսկ թե ՙհրաշալի քառյակի՚ որ ուղղությունը կամ անդամը ավելի ինչի են ձգտում, այդ մասին թող մտածեն ՙհրաշալի քառյակի՚ երեք անդամները:
- Ձեր կարծիքով` ՙհրաշալի քառյակից՚ հիմա տրի±ո է մնացել, թե± դուետ:
- Դեռ պարզ չի, կանցնի եւս մի քանի ամիս, որից հետո պարզ կլինի, թե ինչ է մնացել առհասարակ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում