ՄԻԱԿ ԼՈՒԾՈՒՄԸ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԱՍՆԱՏՈՒՄՆ Է

Արխիվ 12-16

ՄԻԱԿ ԼՈՒԾՈՒՄԸ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԱՍՆԱՏՈՒՄՆ Է


Ինչպես հայտնի է` անցած շաբաթ Ժնեւում ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները ուկրաինական իրավիճակի եւ այդ երկրի հետագա ճակատագրի հետ կապված որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեցին: Զավեշտի է նմանվում այն, որ այդ հանդիպմանը մասնակցում էր նաեւ Կիեւի ներկայացուցիչը: Սակայն նրան, ինչպես քանիցս պաշտոնապես հայտարարվեց, հանդիպման ամենավճռական հատվածներում պարզապես սենյակից դուրս էին հրավիրում: Իհարկեª վերջում պարզվեց, որ Ուկրաինայի ներկայացուցիչը եւ ներկայիս պաշտոնական Կիեւը ընդունում են ժնեւյան պայմանավորվածությունները, իսկ ամերիկյան պետքարտուղար Քերրին էլ հայտարարում է, որ եթե ինչ-որ բան պետք եղածի պես չարվի, ապա ինքը կմիջամտի եւ ամեն ինչ իր տեղը կընկնի: Սակայն այս իրողությունները ցույց են տալիս, թե իրականում ներկայումս ինչ խղճուկ վիճակում է հայտնվել Եվրոպայի ամենամեծ, մի քանի տասնյակ միլիոն բնակչություն ունեցող եւ ԽՍՀՄ-ից հզոր ռազմատեխնիկական համակարգ ժառանգություն ստացած Ուկրաինան:

ԿՀՎ-Ի ՁԱԽՈՂՈՒՄԸ

Ինչեւէª չնայած Ժնեւի այդ պայմանավորվածությունը, այսպես ասենք, դեռ որեւէ վստահություն չի ներշնչում, սակայն բուն այդ հանդիպման փաստը որոշ էական տարրեր պարունակում է: Այսպեսª ուկրաինական այս երկարատեւ հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ-ն ու ԵՄ-ը, մեղմ ասած, ակնարկում էին, թե Ռուսաստանն այստեղ որեւէ դերակատարություն չունի եւ բոլոր լուծումները տալու է Արեւմուտքը: Այնուհետեւ Ղրիմի օրինակով Մոսկվան ցույց տվեց, թե իրեն առանձնապես չի հետաքրքրում արեւմտյան այդ բոլոր ակնարկները եւ որ ինքը պարզապես գործնական լուծումներ է տալիս ուկրաինական թեմային: Արեւմուտքն սկսեց սպառնալ, ռուսները ոչ միայն դրան գրեթե ուշադրություն չդարձրին, այլ այս անգամ առաջին պլան մղվեց Արեւելյան Ուկրաինայի խնդիրը...
Եվ ահա այստեղ է, որ տեղի ունեցավ մեկ շատ ուշագրավ իրադարձություն. Դոնեցկ-Լուգանսկում այն պահին, երբ արեւելյան ինքնապաշտպանությունը սկսեց կոնկրետ գործողություններ, Կիեւը փորձեց կոշտ միջամտությամբ միանգամից կանխել հետագա սրացումները: Այդ նպատակով արեւելք գործուղված ստորաբաժանումների կազմում, ինչպես հայտնի է, առանցքային դեր ունեին ուկրաինական ՙՍոկոլի՚ հանդերձանքով ինչ-որ օտարերկրացիներ ¥հիշեցնենք, որ հենց ՙՍոկոլի՚ համազգեստավոր անձինք էին, որ սպանեցին հայտնի բնդերական Մուզիչենկոյին¤, ովքեր, ինչպես հետագայում հաստատվեց, ներկայացնում էին Greystone Ltd մասնավոր ռազմականացված կառույցը: Այդ կառույցը, այսպես ասենք, Պետդեպարտամենտի հետ ունի սերտ հարաբերություններ:
Իսկ Դոնեցկ մեկնած ամերիկացիների խումբը ղեկավարում էր Կենտրոնական հետախուզական վարչության գործակալներից մեկը, ով իր հերթին սերտ հարաբերությունների մեջ է ԿՀՎ-ի ղեկավար Ջոն Բրեննանի հետ: Հիշեցնենք, որ այդ օրերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Դոնեցկ ամերիկյան զինվորականներ ուղարկելու մասին մեղադրանքներ հնչեցրեց, ինչը պետքարտուղար Քերրին, բնականաբար հերքեց: Բայց հենց դրանից հետո էր, որ տեղի ունեցավ ամենաանսպասելին. մոտ 15-20 ամերիկյան զինվորականներ իրենց ԿՀՎ-ական ՙկուրատորի՚ հետ միասին ՙպատահաբար՚ հայտնվեցին դեռ Ղրիմից հայտնի ՙքաղաքավարի՚ եւ ՙբարեհամբույր՚ անձանց շրջափակման մեջ ու պարզապես անհետացան ուկրաինական անծայրածիր տափաստաններում: Նրանց որոնման համար Ջոնսոն անվան տակ ԿՀՎ ղեկավարն անձամբ ստիպված էր հասնել մինչեւ Դնեպրի ափերը: Հետոª Կիեւում ներկայիս իշխանություններն ամեն կերպ փորձում էին սփոփել Բրեննանին, թե` ոչինչ, հակաահաբեկչական օպերացիա կանցկացնենք, կգտնենք: Լրատվամիջոցների աչքից էլ չվրիպեց, որ այդ օպերացիան արտոնվել է հենց ԿՀՎ-ի ղեկավարի կողմից: Մի խոսքով, զորքերը հասցրեցին Դոնեցկ, սակայն ամերիկացիների եւ հատկապես նրանց ՙկուրատորի՚ հետքն այդպես էլ չգտան: Եվ միայն այն բանից հետո, երբ ռուսական որոշ կայքեր սկսեցին ներկայացնել ամերիկյան զինվորականների անձնագրերը, Բրեննանը կարծես թե համոզվեց, որ իր մերձավոր ԿՀՎ-ականին պետք է ոչ թե ուկրաինական տափաստաններում փնտրել, այլ, հավանաբար, այդտեղից շատ ավելի արեւելք:
Անհարմար բան է ստացվում. Քերրին ասում է, թե Ուկրաինա զինվորականների չեն գործուղել, բայց պարզվում է, որ այդ պահին իր ղեկավարած Պետդեպարտամենտի բարեկամ զինվորականությունը ԿՀՎ-ական ՙկուրատորով՚ հանդերձ Խարկովում եւ Դոնեցկում են: Ընդ որում, ոչ թե որպես զբոսաշրջիկներ, այլ ոտից գլուխ զինված: Գումարած դրան էլ ԿՀՎ-ական ՙկուրատորն՚ իր անվտանգության համար շատ բան կարող է պատմել: Ասենք, թե Մայդանի թեժ օրերին Կիեւում այդ ինչ տարօրինակ դիպուկահարներ էին կրակում ցուցարարների եւ իրավապահների վրա: Մի  խոսքով, այս ամենից համաշխարհային նշանակության առաջնակարգ սկանդալի հոտ էր փչում, որից Քերրին հատուկենտ ելքեր ուներ: Առաջինըª հայտարարել, թե ինքը ոչնչից տեղյակ չէ, եւ որ դրանում միայն ԿՀՎ-ի մատն է խառը: Բայց դա կնշանակեր ՙփուռը տալ՚ ոչ միայն ՙանհետացած՚ ամերիկյան զինվորականներին ¥ովքեր դրանից հետո հաստատ ոչ միայն իմացածը, այլ չիմացածն էլ կպատմեին ՙքաղաքավարի՚ եւ ՙբարեհամբույր՚ անձանց¤, այլեւ ԿՀՎ-ին: Սակայն այս կառույցում էլ հիմարներ չեն եւ նման ՙպաստավկան՚ կարող էր Քերրիի համար դառնալ նոր սկանդալ: Երկրորդ ճանապարհը պետքարտուղարի հրաժարականն էր: Բայց այս դեպքում էլ արդեն Օբաման պետք է պատասխաներ, թե այն բանից հետո, երբ Արեւելյան Ուկրաինայում ռազմական միջամտության մեջ կիլոմետրանոց մեղադրանքներ էր հնչեցնում ՌԴ-ի հասցեին, իր ԿՀՎ-ն այդ ի±նչ խաղերի մեջ էր մերձդնեպրյան տափաստաններում: Իսկ ավելի ստորին օղակներում եւ ուկրաինական ՙհեղափոխականներից՚ քանի-քանիսն իրենց հերթին հայտնվեցին այս սկանդալի կիզակետում, արդեն դառնում է երկրորդական:
Այսպիսով, այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ամերիկացիներին ուկրաինական տափաստաններում փնտրելն իմաստ չունի, ՙհակաահաբեկչական օպերացիա՚ կոչվածը դարձավ ոչ միայն անիմաստ, այլ նաեւ վտանգավոր, քանի որ հենց որոշ մանր-մունր գործողություններից հետո էր, որ ամերիկացիների անձնագրերը սկսեցին հայտնվել համացանցում: Դե իսկ Ժնեւում ռուսների հետ մեկ սեղանի շուրջ նստելը նշանակում էր, որ այդ ծանր պահին Լավրովը գերադասեց Քերրիին տալ իրավիճակից դուրս գալու երրորդ ելքը ու մի քիչ դեմքը փրկել:

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՓԱԿՈՒՂԻ

Այսպիսովª Ժնեւում, ըստ էության, երկու առանցքային հարցերի շուրջ պայմանավորվածություններ եղանª Ուկրաինայի կառուցվածքային փոփոխությունների եւ դրանից առաջ համընդհանուր զինաթափման, որը, սակայն, ՙԱջ սեկտորը՚ կարծես թե սվիններով է ընդունում: Համենայնդեպսª կիրակի օրը ՙԱջ սեկտորի՚ կողմից իրականացված մի քանի հարձակումները ¥այդ թվում ինչպես արեւելքի ինքնապաշտպանության, այնպես էլ ուկրաինական բանակի վրա¤, թերեւս, կարող է մեկ իմաստ ունենալª այս երկու կողմերին դրդել փոխադարձ մեղադրանքների եւ միմյանց հետ բախման մեջ մտնելուն: Դա կբերի իրավիճակի թեժացման, որի պարագայում բենդերականները կարող են կրկին դառնալ պահանջված:
Չնայած մյուս կողմից էլ անհասկանալի է մնում, թե առանց անգամ այդ թեժացման` ներկայիս պաշտոնական Կիեւն այդ ինչպե±ս է պատրաստվում զինաթափել բենդերականներին: Էլ չասած, որ ամերիկացիները ժամանակին մեծ գումարներ են ներդրել եւ հիմա հազիվ թե ցանկանան հիմքից ոչնչացնել ՙԱջ սեկտորը՚, քանի որ տարատեսակ տուրչինովների, յացինյուկների եւ տիմոշենկոների հույսին մնալով միանգամից Ուկրաինան կզիջեն ռուսներին: Բայց եթե չի հաջողվում ՙԱջ սեկտորին՚ զինաթափել, ապա արեւելյան մարզերի ինքնապաշտպանության ուժերը ոչ միայն իրենց հերթին կմնան զինված, այլ կանցկացնեն նաեւ հանրաքվե, որն այս օրերին ակտիվորեն նախապատրաստվում է: Դա արդեն իրավիճակը տանում է ղրիմյան սխեմային, ինչը թույլ չտալու մեկ ելք կաª ուժային միջամտությունը: Սակայն այս դեպքում էլ պետք է աչքի առաջ ունենալ ՌԴ-ի պատասխան միջամտությունը, որի դեպքում ամերիկացիները, հաշվի առնելով ԿՀՎ-ի հետ կապված սկանդալը, հազիվ թե կարողանան լուրջ հակազդեցություն ցույց տալ: Թերեւս փոխնախագահ Ջո Բայդենն իր ուկրաինական այցելության ժամանակ պետք է փորձեր այս բավականին նուրբ իրավիճակին ինչ-որ լուծում տալ: Բայց այլ լուծում, քանի Ուկրաինան երկու մասի բաժանելը դեռ տեսանելի չէ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում