Զարմանալի բաներ են տեղի ունենում Կիեւում:

Արխիվ 12-16

Զարմանալի բաներ են տեղի ունենում Կիեւում: Մի շարք ակտիվիստներ կազմակերպում են թատերականացված ակցիաներ, որոնց նպատակն է բոյկոտել ռուսական, բելառուսական եւ հայկական ապրանքները: Ռուսականի պարագայում` հերոսական ցուցարարներն արդեն հասցրին ցույցեր անել որոշ խանութների մոտ, ուր վաճառվում է ռուսական թեյ, իսկ ինչ վերաբերում է հայկական ապրանքներին, ապա ոչ ավել-ոչ պակաս նրանք խանութների մոտ կոչ են անում ուկրաինացիներին` հրաժարվել մեր ԿՈՆՅԱԿԻՑ: Զարմանալով հանդերձ, մնում է սրանց ասել` ջհանդամին խմեք, բավարարվեք ձեր ՙգորիլկայով՚, միեւնույն է, Մայդանում զոմբիի պես անիմաստ գործողություններ անողին դժվար թե հասու լինի ՙխուժան օղու՚  եւ ազնվացեղ կոնյակի տարբերությունը: Ի վերջո, ինչքան նորմալ մարդ կա, միեւնույն է, հաճույքով կշարունակեն գնել եւ խմել հայկական կոնյակ: Համ էլ թող ուկրաինացիներն աչքի առաջ ունենան Ադրբեջանի օրինակը, ուր, չնայած խստագույն պետական արգելքի, միեւնույն է, մաքսանենգ ճանապարհով ներմուծվում է հայկական կոնյակ:
Աչքներս լույս, իր հեղինակավոր կարծիքով` հանրության հետ որոշել է կիսվել ՀՀ նախագահի հավերժական թեկնածու, պարոն նվազ քան մեկ տոկոս ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ. ՙԵթե ՌԴ-ն մնար հավատարիմ` կոմունիզմի գաղափարախոսությանը, ապա նրան թույլ կտային հանգիստ կլանել ողջ Ուկրաինան, բայց նոր Ռուսաստանը կոմունիստական չէ ու դժվար թե որոշի վերադառնալ այդ դավանանքին: Ուկրաինական ճգնաժամի մասով կարվի հնարավորը, որպեսզի այդ երկիրը անանցանելի ռազմաքաղաքական ճահիճ դառնա Ռուսաստանի համար, իսկ մինչ օրս նրա ունեցած ձեռքբերումները վերածվեն ծանր բեռի՚: Անշուշտ, օրիգինալ մտքեր են, սակայն ում է այսօր հետաքրքիր, թե ինչ է մտածում Արման Մելիքյանը ուկրաինական ճգնաժամի եւ Ռուսաստանի մասին: Զարմանալի, մի±թե այդ մարդը այսքան երկար տարիների ընթացքում չի հասկացել, որ քաղաքականությունում անելիք չունի: Համ էլ, Արման Մելիքյանի պարագայում կարելի է հիշել ՙեթե այդքան խելացի ես, ինչու ես այդքան աղքատ՚ հայտնի ասացվածքը, պարզապես շեշտելով, որ խոսքը ոչ թե նյութական աղքատության մասին է, այլ` ընտրությունից ընտրություն հավաքվող քվեների:
Անշուշտ, նաեւ Արման Մելիքյանին է վերաբերում մեկ այլ քաղաքական ձախողակի` ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԻ խոսքը. ՙԽորհրդային տարիներից դեռ մանկական տհաճ հիշողություն է մնացել` հասարակական վայրերում, ինչպես օրինակ ճաշարաններում, պիոներական ճամբարներում, հանգստյան տներում, հանրային զուգարաններում, անգամ հյուրանոցներում օգտագործած ու համարյա հալած օճառի փոքր մնացորդները ոչ թե դեն էին նետում, այլ միացնում էին մի ընդհանուր, խայտաբղետ, տձեւ ու կեղտոտ կույտի մեջ, որը ձեռք տալն էլ զզվելի էր, ուր մնաց` լվացվել դրանով: Քաղաքական ու կուսակցական խմբակներն ու ՙուժերը՚ Հայաստանում այսօր հիշեցնում են այդ անլվա ու զզվելի հասարակական օճառի կտորը՚: Դե ինչ, իրոք շատ ու շատ` լուսանցք դուրս մղված ուժեր ու գործիչներ, այդ թվում ՀԱԿ-ը, զարմանալիորեն լավ էլ կտեղավորվեն Տիգրան Խզմալյանի բանաձեւի մեջ: Սակայն զարմանալաիորեն պարզվում է, որ Խզմալյանի փորացավը ոչ թե դրանց խղճուկությունն է, այլ պարոնը վրդովված է մեր երկրի` Մաքսային միություն գնալու հանգամանքով. ՙՄեր Հայրենիքը խաչում են, իսկ կուսակցաքաղց ու քաղաքաթույն ամբոխը էլի Բարաբային է ուզում ազատել, էլի գող ու ավազակին է ընտրում, էլի կայսրությանը ապացուցում է իր ստրուկից առավել ստրուկ լինելը... Ձվերը կարմիր ներկեք, ստրուկներ, որ արյունը չերեւա...՚: Լավ, չհասկացանք, իսկ ինչո±ւ իր հակառուսական հուզումնալից ճառին Խզմալյանը բերեց կպցրեց նաեւ Զատկի ձվերը:
Իսկ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԸ դարձել է ճիշտ ու ճիշտ այնպիսի դեֆիցիտ, ինչպիսին էին հավկիթները խորհրդային տարիներին` Զատկից առաջ: Դե, քանի որ օրը Մեռելոց էր, քաղաքական գործիչներն էլ` դեֆիցիտ, լրագրողները հասցրին Կարապետիչի հետ շփվել աշխարհիս բոլոր հարցերի շուրջ: Զարմանալիորեն պարզվեց, որ նա այնքան ՙաղա՚ տղա է, որ նրա համար ՙԴեմ եմ՚ շարժման երիտասարդները մանր-մունր խնդրով զբաղվող են: Բայց ամենաանսպասելին նրա դատողություններն էին Վլադիմիր Պուտինի մասին. ՙՊուտինն իր երկրի համար լավ նախագահ է, ես առաջարկում եմ նրա  ազգանունը փոխել դարձնել Պլուտին, քանի որ նա իր ժողովրդի համար ամեն ինչ անում է՚: Դե հասկանալի է, որ Կարապետիչը հավանաբար սեփական կենսագրության որոշ դրվագներ հիշելով` հենց այդպիսի մականուն կպցրեց Պուտինին, բայց ՌԴ նախագահի բախտը բերել է, քանի որ մեր հայրենի ռուսաֆոբները Պուտինի ազգանունն այնպես են ձեւափոխել, որ ցենզուրայից դուրս է հնչում, իսկ իրենց ռուսատյացությունն արտահայտում են ՙռուսուլման՚ բառով: Դե,  ՙՖեյսբուքում՚ ամեն ինչ էլ կարելի է տեսնել, այնուամենայնիվ, լրիվ անսպասելի էր նախկինում երկար տարիներ դիվանագիտական ոլորտում աշխատած Արա Պապյանի մոտ հայտնաբերել այդ ՙռուսուլմանը՚:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում