ԻՆՉՈՒ ՓՈՇՄԱՆԵՑ ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Արխիվ 12-16

ԻՆՉՈՒ ՓՈՇՄԱՆԵՑ ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Ինչպես հայտնի է` օրեր առաջ ԲՀԿ խմբակցության  պատգամավոր ԴԱՎԻԹ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԱԺ նախկին նախագահ, ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանին էր ներկայացրել խմբակցությունից դուրս գալու եւ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմումները: Սակայն մեզ հետ զրույցում պատգամավորը նշեց, որ իր նման որոշման պատճառը անձնական խնդիրներն են, որոնց հետեւանքով էլ ինքը երկրից հաճախ է բացակայում, բայց այս պահի դրությամբ. ՙԵս արդեն հետ եմ վերցրել խմբակցությունից դուրս գալու եւ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմումները՚,- ասաց պատգամավորը: Ի դեպ այս տեղեկությունը հաստատել էր նաեւ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:
-Ձեր դիմում գրելուց անմիջապես հետո խոսակցություններ տարածվեցին, որ հավակնում եք Կոտայքի մարզպետի պաշտոնին:
- Առաջին անգամ եմ լսում, ամեն ինչ լսել էի, բայց` ոչ դա: Իհարկե նման բան չկա` ինչի± մասին է խոսքը: Ես մեծամասնականով ընտրված պատգամավոր եմ, կարծում եմ դրանով ամեն ինչ պարզ է:
- Իսկ ինչ հարաբերությունների մեջ եք Կոտայքի մարզպետ պարոն Շահգալդյանի հետ:
- Մարզպետին շատ հարգում եմ, ինքը մեծ ընկեր է ու շատ լավ մարդ:
- Պարոն Քոչարյան, վերջերս կրկին հայտնվեցիք սկանդալային պատմության կիզակետում, որտեղ Ձեր անունը վիճաբանությանը մասնակցելու եւ կարկոցներ հնչեցնելու հետ էր կապվում: Ի±նչ կասեք միջադեպի հետ կապված:
- Ես որեւէ միջադեպի, առավել եւս ծեծկռտուքի մասնակից չեմ եղել, դրանք իմ ընկերներն են եղել: Այդ միջադեպի հետ ես կապ ունեմ այնքանով, որ ընդամենը հաշտեցրել եմ ընկերներիս, ուրիշ բան չկա:
- Այդ դեպքում ում է ձեռնտու վերջին շրջանում Ձեր անունը սկանդալային պատմությունների հետ կապելը:
-  Անկեղծ ասած` չգիտեմ, չեմ էլ պատկերացնում, բայց համոզված եմ, որ այնքան կշահարկեն, մինչեւ հոգնեն ու հասկանան, որ ես իրենց ներկայացրած մարդը չեմ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում