Ինչպես հայտնի է` օրեր առաջ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԴԱՎԻԹ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԱԺ նախկին նախագահ, ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանին էր ներկայացրել խմբակցությունից դուրս գալու եւ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմումները: Սակայն մեզ հետ զրույցում պատգամավորը նշեց, որ իր նման որոշման պատճառը անձնական խնդիրներն են, որոնց հետեւանքով էլ ինքը երկրից հաճախ է բացակայում, բայց այս պահի դրությամբ. ՙԵս արդեն հետ եմ վերցրել խմբակցությունից դուրս գալու եւ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմումները՚,- ասաց պատգամավորը: Ի դեպ այս տեղեկությունը հաստատել էր նաեւ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:
-Ձեր դիմում գրելուց անմիջապես հետո խոսակցություններ տարածվեցին, որ հավակնում եք Կոտայքի մարզպետի պաշտոնին: - Առաջին անգամ եմ լսում, ամեն ինչ լսել էի, բայց` ոչ դա: Իհարկե նման բան չկա` ինչի± մասին է խոսքը: Ես մեծամասնականով ընտրված պատգամավոր եմ, կարծում եմ դրանով ամեն ինչ պարզ է: - Իսկ ինչ հարաբերությունների մեջ եք Կոտայքի մարզպետ պարոն Շահգալդյանի հետ: - Մարզպետին շատ հարգում եմ, ինքը մեծ ընկեր է ու շատ լավ մարդ: - Պարոն Քոչարյան, վերջերս կրկին հայտնվեցիք սկանդալային պատմության կիզակետում, որտեղ Ձեր անունը վիճաբանությանը մասնակցելու եւ կարկոցներ հնչեցնելու հետ էր կապվում: Ի±նչ կասեք միջադեպի հետ կապված: - Ես որեւէ միջադեպի, առավել եւս ծեծկռտուքի մասնակից չեմ եղել, դրանք իմ ընկերներն են եղել: Այդ միջադեպի հետ ես կապ ունեմ այնքանով, որ ընդամենը հաշտեցրել եմ ընկերներիս, ուրիշ բան չկա: - Այդ դեպքում ում է ձեռնտու վերջին շրջանում Ձեր անունը սկանդալային պատմությունների հետ կապելը: - Անկեղծ ասած` չգիտեմ, չեմ էլ պատկերացնում, բայց համոզված եմ, որ այնքան կշահարկեն, մինչեւ հոգնեն ու հասկանան, որ ես իրենց ներկայացրած մարդը չեմ: ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ