ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՆԻ ՄԻԱՅՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՆԻ
ՄԻԱՅՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Կարելի էր աննախադեպ համարել, եթե այդքան անտրամաբանական չլիներ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանի մեկնաբանությունը ՕԵԿ-ից դուրս գալու մասին: Վերջինս մասնավորապես նշել էր. ՙԵրբ 2010 թվականի դեկտեմբերին առաջարկություն ստացա զբաղեցնել ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը եւ անդամագրվեցի ՙՕրինաց երկիր՚ կուսակցությանը, ՕԵԿ-ը դիտում էի որպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի մի մաս ու պատրաստ էի իմ աշխատանքով նպաստել Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական թիմի հաջողություններին: Սա է պատճառը, որ երբ ապրիլի 16-ին, ՕԵԿ քաղխորհրդի նիստի ժամանակ, կուսակցությունը որոշեց դուրս գալ կոալիցիայից, ես չկիսելով այդ քաղաքական մտադրությունը եւ, անկախ իմ հետագա պաշտոնավարումից` դուրս եմ եկել ՙՕրինաց երկիր՚ կուսակցությունից՚: Այս դեպքում, ՀՀ նախագահի քաղաքական թիմի հաջողություններով տարված նախարարը, թե ինչո±ւ հենց Հանրապետական կուսակցությանը ժամանակին չանդամակցեց, այլ` ՕԵԿ-ին, ՙԻրավունքը՚ փորձեց պարզել ՕԵԿ-ի ԱԽՔ պիտակից ձերբազատված ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ:
- Պարոն Կարապետյան, նախ` շնորհավորում եմ Ձեզ Սուրբ Զատիկի կապակցությամբ:
- Շնորհակալ եմ, ես էլ Ձեզ եմ շնորհավորում:
- Շատ կարճ` մեկ հարց ունեմ Ձեզ...
- Հիմա ես զբաղված եմ, չեմ կարող պատասխանել...
- Ընդամենը մեկ հարց...
- Զբաղված եմ:
- Ինչքան ժամանակից զանգահարեմ Ձեզ...
Եվ ՙես փախել եմ ՕԵԿ-ից, ձեզանից էլ կփախչեմ՚ տարբերակով պարոն Կարապետյանն անջատեց հեռախոսը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

