ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՆԻ ՄԻԱՅՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՆԻ
ՄԻԱՅՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ


Կարելի էր աննախադեպ համարել, եթե այդքան անտրամաբանական չլիներ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանի մեկնաբանությունը ՕԵԿ-ից դուրս գալու մասին: Վերջինս մասնավորապես նշել էր. ՙԵրբ 2010 թվականի դեկտեմբերին առաջարկություն ստացա զբաղեցնել ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը եւ անդամագրվեցի ՙՕրինաց երկիր՚ կուսակցությանը, ՕԵԿ-ը դիտում էի որպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի մի մաս ու պատրաստ էի իմ աշխատանքով նպաստել Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական թիմի հաջողություններին: Սա է պատճառը, որ երբ ապրիլի 16-ին, ՕԵԿ քաղխորհրդի նիստի ժամանակ, կուսակցությունը որոշեց դուրս գալ կոալիցիայից, ես չկիսելով այդ քաղաքական մտադրությունը եւ, անկախ իմ հետագա պաշտոնավարումից` դուրս եմ եկել ՙՕրինաց երկիր՚ կուսակցությունից՚: Այս դեպքում, ՀՀ նախագահի քաղաքական թիմի հաջողություններով տարված նախարարը, թե ինչու հենց Հանրապետական կուսակցությանը ժամանակին չանդամակցեց, այլ` ՕԵԿ-ին, ՙԻրավունքը՚ փորձեց պարզել ՕԵԿ-ի ԱԽՔ պիտակից ձերբազատված ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ:
- Պարոն Կարապետյան, նախ` շնորհավորում եմ Ձեզ Սուրբ Զատիկի կապակցությամբ:
- Շնորհակալ եմ, ես էլ Ձեզ եմ շնորհավորում:
- Շատ կարճ` մեկ հարց ունեմ Ձեզ...
- Հիմա ես զբաղված եմ, չեմ կարող պատասխանել...
- Ընդամենը մեկ հարց...
- Զբաղված եմ:
- Ինչքան ժամանակից զանգահարեմ Ձեզ...
Եվ ՙես փախել եմ ՕԵԿ-ից, ձեզանից էլ կփախչեմ՚ տարբերակով պարոն Կարապետյանն անջատեց հեռախոսը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում