ՀՅԴ նորընտիր ԳՄ-ում, որը կազմված է 11 անձից, երեք անդամի փոփոխություն է տեղի ունեցել: Մասնավորապես` Սպարտակ Սեյրանյանն ու Արսեն Համբարձումյանը չեն ընտրվել: Իսկ նրանց ԳՄ-ում կփոխարինեն Պետրոս Մեղրյանը, Սամվել Երանյանը եւ Լիլիթ Գալստյանը: Թե ինչն էր պատճառը, որ նախկին ԿԳ ՀՅԴ-ական նախարար, ապա ՀՅԴ խոսնակի անշնորհակալ գործը ստանձնած ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ դուրս մղվեց ԳՄ-ից, ՙԻրավունքը՚ փորձեց պարզել նրանից: - Բարեւ Ձեզ, պարոն Սեյրանյան... - Քաղաքական հարցերով դիմեք Արմեն Ռուստամյանին կամ Աղվան Վարդանյանին:
- Բայց հարցը կոնկրետ Ձեզ է վերաբերում` կապված ԳՄ նորընտիր կազմի հետ: - Այդ հարցին ես չեմ պատասխանում: - Այնուամենայնիվ, Ձեր ԳՄ-ից հեռանալը ինչով էր պայմանավորած: - Ես արդեն այդ հարցին պատասխանեցի, հաջողութուն... Չէ, իսկապես ԳՄ-ից հեռանալը ծանր է նստել Ս. Սեյրանյանի վրա` կա°մ խիստ հուզված է, կա°մ խիստ նեղացած: Ի դեպ, փորձեցինք կապ հաստատել եւ շնորհավորել ՀՅԴ ԳՄ նորընտիր անդամ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ, բայց պարզվեց, որ նա էլ առանձնապես տրամադրություն չունի խոսելու: ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ