ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Արխիվ 12-16

ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ


ՀԱՄԱՐՅԱ ԹԵ ՙԱԴԱՄԱՆԴԵ ՁԵՌՔ՚


Եվ այսպես, ժամանակի հետհաշվարկը մինչեւ Մաքսային միություն մտնելը բավականին արագացված է: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը արդեն Մինսկում է, ուր եւ պետք է տեղի ունենա սույն պատմական իրողությունը, եւ արդեն տեղեկացրել է, որ Մաքսային միություն մտնելու ճանապարհային քարտեզով նախատեսված աշխատանքները կատարված են:

Միակը, ինչով այդ ամենին պատասխանելու են մեր արեւմտասերները` ապրիլի 28-ին նախատեսված բողոքի երթն է, եթե, իհարկե, օրը չտեղափոխեն. մինչ այդ բողոքի գործողությունը նշանակված էր ապրիլի 25-ին:

ԿՎԵՐԱՖՈՐՄԱՏԱՎՈՐՎԻ ԱՐԴՅՈՔ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

Իսկ ապրիլի 25-ին ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն է պատրաստվում պատասխանել լրագրողների բոլոր հարցերին: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ, արդեն հասցրել է խոստանալ բոլորին, որ հակահարված են ստանալու:
Ինչեւէ, ֆորմալ առումով ընդդիմադիր դաշտը համալրվեց եւս մեկ կուսակցությունով, եթե, իհարկե, չխաղարկվի ՙՆաջարյանը փոշմանել է՚ տարբերակը: Դա էլ այդքան հազվադեպ չէ մեր նորագույն պատմությունում` հիշենք թեկուզ ԼՏՊ-ի օրոք Բաբկեն Արարքցյանի ռեկորդները` սեփական հրաժարականից հրաժարվելու սուրբ գործում: Ինչ վերաբերում է Արթուր Բաղդասարյանին, ապա ստացվում է, որ նա վերադառնում է ի շրջանս յուր: Հիշենք նրա քաղաքական կարիերայի սկզբնամասը` թեկուզեւ ԼՏՊ-ին նվիրված ձոներգող գիրքը: Բայց արդյոք այսօրվա ոչ իշխանական ճամբարում սպասում են ՕԵԿ-ին, եւ արդյոք ՕԵԿ-ը կգնա այդտեղ: Ինքը` ճամբարն էլ, դժվար է ասել, այս պահին ինչ է` ՙքառյա±կ՚ է, ՙեռյակ՚ է, ՙդուետ՚ է, իսկ միգուցե ՙհնգյակ՚ դառնա... Դե, մի բան է ակնհայտից էլ ակնհայտ` որ ստույգ որպես ընդդիմադիր մնում են ՀԱԿ-ը եւ ՙԺառանգությունը՚, չնայած եթե այդ տեսքով մնան, ապա ոչ մի կերպ քաղաքական եղանակի վրա չեն ազդի: ՀՅԴ-ի պարագայում նույնպես դեռ վերջնական դժվար է ասել, թե այս անգամ ինչ տեսք է ունենալու նրանց ՙդեմ ըլլալով, կողմ ըլլալու՚ ավանդական բանաձեւը:
Գերագույն ժողովը կարծես թե հավանություն է տվել Գերագույն մարմնի մոտեցմանը` մաս չկազմել կառավարությանը, բայց հետեւել նույն կառավարության գործունեությանը: Նորընտիր ԳՄ-ն վերադարձել է Երեւան, գումարել ժողով, ու սպասվում է հայտարարություն: Չնայած հայտարարությունից հետո էլ վերջնական որեւէ բան ասելը դժվար է` չէ± որ ունենք դեռեւս պաշտոնապես ընդդիմադիր կարգավիճակով դաշնակցական դիվանագետների օրինակը: Միգուցե կոալիցիա չկազմեն, բայց գործադիրում ներկայացուցիչներ ունենան, այլ հարց է, թե ինչ մակարդակում: Անորոշության պահերը առկա են, եւ ԲՀԿ-ի պարագայում, այդտեղ էլ չի բացառվում ոչինչ, ընդհուպ խորհրդարանական խմբակցության ՙկիսվելը՚:
Նաեւ ԱԺ այն նիստը, որին ներկայացվելու է նոր կառավարության ծրագիրը, փաստ չէ, որ կողմ ձայները բաղկացած կլինեն միմիայն ՀՀԿ-ականների քվեներից: Օրինակ, արդյո±ք բացառված է ՀՅԴ պատգամավորների կողմ քվեարկելը, արդյո±ք բացառված են կողմ քվեները ԲՀԿ խմբակցությունից, ինչպե±ս են քվեարկելու նույն ՕԵԿ-ի պատգամավորները:
Բայց բոլոր դեպքերում, նույն ՕԵԿ-ի հեռացումը կոալիցիայից փաստ է, փաստ է նաեւ ՕԵԿ-ական բոլոր նախարարների հեռացումն ՕԵԿ-ից: Իսկ բացի վերանշանակված Արմեն Երիցյանից, կլինե±ն արդյոք նոր վերանշանակումներ... Ու ամենեւին էլ արժանահավատ չի հնչում այն բացատրությունը, որ ՕԵԿ-ը կոալիցիայից հեռացավ, քանի որ Արթուր Բաղդասարյանի վարչապետական ամբիցիաները չբավարարվեցին: Այդտեղ չի կարող չլինել աշխարհաքաղաքական գործոնը, Մաքսային միություն գնալու հանգամանքի ազդեցությունը, առավել եւս որ աշխարհաքաղաքական-քաղաքակրթական հակամարտությունը ներկայումս սուր փուլ է մտել, եւ գործընթացներն արագանում են: Բնականաբար, ԼՏՊ-ի ու այլոց կողքին գտնվելը ավելի սազական է այն կուսակցությանը, որի խորհրդանիշն այժմ գրեթե չի տարբերվում Եվրոպական ժողովրդական կուսակցության խորհրդանիշից: Համ էլ, երեկվա եվրաինտեգրիստը մի քանի ամսում չէր կարող ռեալ փոխել աշխարհաքաղաքական կողմնորոշումը, ի վերջո այդ ուղղությամբ գործունեություն ծավալողները չեն կարող զերծ լինել ստվերային պայմանավորվածությունների բեռից: Ինչեւէ, դեռ ակնհայտ կդառնա այն, ինչը մինչ այժմ խնամքով թաքցվում էր:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆՈՐ
ԵՐԱՆԳՆԵՐԸ


Բնականաբար, շարունակվում են քարոզչական այն ուղղությունները, որոնք մինչ այդ առկա էին` թունդ հակառուսականություն, որը հասել է հիսթերիայի եւ մառազմի բարձրակետին: Սակայն դրան նոր երանգներ են ավելացել: Այսպես, ակնհայտորեն ու տեսանելիորեն նվազում է ՕԵԿ-ին ուղղված քննադատությունը, ու հավանաբար մի ինչ-որ պահի դա կարող է փոխվել դրական վերաբերմունքի: Իսկ մյուս առանձնահատկությունն այն է, որ բոլոր տեսակի եվրոպասերները շարունակում են քարոզչական հարձակումները Հովիկ Աբրահամյանի դեմ: Ոճը մնացել է նույնը, անվերջ կրկնվում է նախկինում գրվածը, քանի որ ընդամենը նոր-նոր իր գործունեությունը որպես վարչապետ սկսած գործչին կոնկրետ քննադատելու նյութ չկա: Դեռ մի բան էլ հակառակը` Հովիկ Աբրահամյանը հենց գլխանց դրսեւորեց կառուցողական մոտեցումները խնդիրներին: Դրա կոնկրետ օրինակներն են նրա մոտեցումները մանր եւ միջին բիզնեսին, ինչպես նաեւ` կուտակայինի գծով տույժ-տուգանքների սառեցումը: Բացի այդ, վարչապետը հասցրեց այդ կարճ ժամանակահատվածում երկխոսել կառավարության շենքի մոտ բողոքով եկած քաղաքացիների` գործնականում բոլոր խմբերի հետ: Եվ մինչեւ Մաքսային միություն մտնելու պահը (այսինքն` այն կարճ ժամանակահատվածում, որը Արեւմուտքի ու 5-րդ շարասյուների համար ամենակարեւորն է) դժվար թե վարչապետին քննադատելու համար կոնկրետ բովանդակություն ունեցող նյութ կարողանան գտնել: Դե, իսկ ինչպիսին է զուտ հայհոյախոսության արդյունավետությունը` քանիցս տեսել ենք:
Ինչ վերաբերում է հակառուսական հիսթերիային, ապա այժմ գերագույն ծաղկում են ապրում երկու ոճերը: Մեկը` դավադրության տեսությունները, ուր փորձում են երեւակայությանը զոռ տալով մոգոնել ՙվերլուծություններ՚, թե իբր ռուսները ահավոր դավեր են նյութում մեր երկրի դեմ: Մյուսը` Հայաստանի ինքնիշխանության վերացման մասին հեքիաթ-ողբասացությունների նոր տարբերակներն են, ուր զգացվում է նաեւ բոլոր տեսակի 5-րդ շարասյուների արդեն անթաքույց վախը սեփական ապագայի համար: Այսպես, վախ բռնողին դիմելու կարիք է առաջացել սույն ՙքարոզչական քաջամարտիկների՚ մոտ Վլադիմիր Պուտինի ՙուղիղ գծով՚ հարցուպատասխանից հետո, ուր Ռուսաստանի նախագահն անդրադարձել էր իր երկրի 5-րդ շարասյուներին: Դրանից մեր արեւմտապաշտները եկաբ սահմռկելի եզրակացության, թե իրենց ՙսեւ ցուցակները՚ Մոսկվայում են կազմվում ու հիշեցին նույն Պուտինի թեւավոր խոսքը ՙպետքարանում լխճելու՚ մասին: Չնայած, խոշոր հաշվով, ռուսներն այդ հարցի հետ որեւէ կապ չունեն, պարզապես Մաքսային ու Եվրասիական միության դաշտ մեր երկրի վերջնական մուտքից հետո ՀՀ իշխանություններն այլեւս պատճառ չեն ունենա հաշվի առնել Ստրասբուրգից, Բրյուսելից ու Վաշինգտոնից եկող ամեն մի փռշտոց եւ բամբակի մեջ պահել մեր տարատեսակ շպիոնօնիկներին, գույնզգույն աղանդավորական եւ սեռական փոքրամասնությունների պաշտպաններին եւ ՙքեռի Սեմի՚ կանաչ թղթադրամներով սնվող այլ կերպարներին:
Ու, բնականաբար, դեպի Մաքսային միություն ժամանակին հետհաշվարկի հետ զուգընթաց` էլ ավելի գարշահոտ են դառնալու ֆեյսբուքյան անանուն ՙկիբերասկյարները՚: Ու նաեւ որոշ հեռուստաընկերությունների եթերում կարճ ժամանակով կվերակենդանանան քաղաքական աղբանոցից պեղած այնպիսի դեմքերը, ում մասին ժողովուրդն արդեն հասցրել էր հիմնովին մոռանալ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ
ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում