ՆՈՐ ՑՈՒՑԱՏԱԽՏԱԿՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16ՆՈՐ ՑՈՒՑԱՏԱԽՏԱԿՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ինչպես տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ վարչությունը, Երեւանի արտաքին տեսքի ձեւավորման ու բարեկարգման ծրագրի շրջանակում բոլոր վարչական շրջաններում արդեն մեկնարկել են յուրօրինակ ոճով հայտարարությունների նոր ցուցատախտակների համալրման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2013թ.-ից սկիզբ առած այս գործընթացն ունի մեկ նպատակ՝ մաքուր պահել քաղաքամայր Երեւանն ու ազատվել պատերն ու հենասյուները աղտոտող գովազդների և հայտարարությունների տարածման անընդունելի եղանակից: Մայրաքաղաքի վարչական շրջանների կողմից նախապես ընտրված վայրերում ընթացիկ տարում կտեղադրվի շուրջ 100 հայտարարությունների ցուցատախտակ:

