ՀՅԴ-Ն ՉԻ ՊԱՀԱՆՋԻ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Արխիվ 12-16ՀՅԴ-Ն ՉԻ ՊԱՀԱՆՋԻ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ իրենք մնում են ընդդիմադիր դաշտում, սակայն պատրաստ են ստանձնել պետական պաշտոններ, եթե իշխանությունները ամբողջապես ընդունեն և իրագործեն իրենց կողմից
ներկայացված 7 կետանոց առաջարկը նշելով. «Այս պահին մենք մնում ենք ընդդիմադիր դաշտում, սակայն իշխանությունները դուռը կիսաբաց են թողել, և եթե ընդունվի մեր 7 կետանոց առաջարկն ամբողջությամբ, ապա մենք պատրաստ ենք ստանձնել պարտականություններ»,-ասաց Ռուստամյանը` ավելացնելով, որ պարտադիր չէ իշխանությունները հայտարարեն 7 կետերի ընդունման մասին։ Եթե տեսնեն, որ այդ կետերը իրականացվում են, ապա խոսքերի կարիք չի լինի. «Մեզ համար կարևոր է ոչ թե խոսքը, այլ՝ գործը, և եթե իշխանությունները, անգամ առանց ասելու, իրագործեն մեր առաջարկները, ապա մենք պատրաստ ենք ստանձնել համատեղ պարտականություններ»:
ՀՅԴ ներկայացուցիչը ասաց նաև, որ իրենք չեն գնա Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելուն, քանի որ այդպիսով իրականությունը չի փոխվի. «Լավ, մենք ինչ ենք ասում, ասում ենք՝ մենք կգանք՝ լավ կլինի: Մենք կողմնակիցը չենք նման մոտեցման, մենք ասում ենք, որ համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ»,-ասաց Արմեն Ռուստամյանը` նշելով, որ այս հարցերը քննարկվել են նաև քառյակի հանդիպումների ընթացքում:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

