ՄՄ երկրները կստեղծեն միասնական բանկային մարմին
Արխիվ 12-16ՄՄ երկրները կստեղծեն միասնական բանկային մարմին
Ինչպես տեղեկացնում է kant.kg-ն, ապրիլի 16-ին Աստանայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ղազախստանի Ազգային բանկի նախագահ Քայրաթ Քելիմբեթովը հայտարարել է, որ 2025 թ. Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կստեղծվի Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի ֆինանսական շուկայի կարգավորման վերազգային մարմին:
«Մեզ՝ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի ֆինանսիստների բանակցային խմբին հաջողվեց պայմանավորվել, որ մինչև 2025 թ. օրենսդրության ներդաշնակեցում կարվի ֆինանսական շուկաների ոլորտում և 2025-ին կստեղծվի ֆինանսական շուկայի կարգավորման համապատասխան վերազգային մարմին»,- ասել է Քելիմբեթովը, հավելելով, որ «դա կլինի կարգավորող, ոչ թե միասնական կենտրոնական բանկ»:

