Դերասանուհի. «ԹԱՑ ԱՉՔԵՐՈՎ ՌՈՒՍ ԿԻՆԸ ԳՐԿԵՑ ԵՎ ՀԱՄԲՈՒՐԵՑ ԻՆՁ»
Արխիվ 12-16Դերասանուհի. «ԹԱՑ ԱՉՔԵՐՈՎ ՌՈՒՍ ԿԻՆԸ ԳՐԿԵՑ ԵՎ ՀԱՄԲՈՒՐԵՑ ԻՆՁ»
Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը, դերասանուհի Ագնեսա Շահնազարյանն օրերս են վերադարձել ապրիլի 7-13-ը Սանկտ Պետերբուրգում կայացած XVI ԱՊՀ եւ Բալթյան երկրների ռուսական թատրոնների` «Հանդիպումներ Ռուսաստանում» միջազգային փառատոնից: Փառատոնին այս տարի մասնակցել են թատրոններ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Մոլդովայից, Ուզբեկստանից, Էստոնիայից: Այդ մասին այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում կայացած ասուլիսին պատմեցին դերասանուհի ԱԳՆԵՍԱ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆՆ ու բեմադրիչ, ՀՀ Ժող. արտիստ ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆՆ, ով, թեպետ անձամբ ներկա չի գտնվել փառատոնին, սակայն, արդեն հասցրել է լսել հայ մասնակիցների ունեցած հաջողությունների մասին: Ի դեպ, գործը, որով դերասանուհի Ա. Շահնազարյանը ներկայացել է փառատոնին, բեմադրել է Վ. Շահվերդյանը: Խոսքը Կարինե Խոդիկյանի«Պենելոպեի» մասին է:
«Ինձ համար առաջնային էր, թե ինչպես ներկայացումը կընդունի հանդիսատեսը. մենք բոլորս աշխատում ենք հանդիսատեսի համար: Ներկայացման հաջորդ օրը, երբ դրսում կանգնած սպասում էի հերթական ներկայացման, ինձ անծանոթ մարդիկ մոտեցան ու շնորհավորեցին: Մի ռուս կին էլ թաց աչքերով մոտեցավ, գրկեց ու համբուրեց ինձ… Դա ինձ համար արդեն հաղթանակ էր»,- ասաց Ա. Շահնազարյանը:
Նյութն ամբողջությամբ կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում»:
Նյութը, լուսանկարը եւ տեսանյութը`Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

