Դերասանուհի. «ԹԱՑ ԱՉՔԵՐՈՎ ՌՈՒՍ ԿԻՆԸ ԳՐԿԵՑ ԵՎ ՀԱՄԲՈՒՐԵՑ ԻՆՁ»(+Տեսանյութ)
Արխիվ 12-16Դերասանուհի. «ԹԱՑ ԱՉՔԵՐՈՎ ՌՈՒՍ ԿԻՆԸ ԳՐԿԵՑ ԵՎ ՀԱՄԲՈՒՐԵՑ ԻՆՁ»
Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը, դերասանուհի Ագնեսա Շահնազարյանն օրերս են վերադարձել ապրիլի 7-13-ը Սանկտ Պետերբուրգում կայացած XVI ԱՊՀ եւ բալթյան երկրների ռուսական թատրոնների` «Հանդիպումներ Ռուսաստանում» միջազգային փառատոնից: Փառատոնին այս տարի մասնակցել են թատրոններ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Մոլդովայից, Ուզբեկստանից, Էստոնիայից: Այդ մասին այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում կայացած ասուլիսին ասացին դերասանուհի ԱԳՆԵՍԱ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆՆ ու ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅՆՆ, ով, թեպետ անձամբ ներկա չի գտնվել փառատոնին, սակայն, արդեն հասցրել է լսել հայ ներկայացուցիչների ունեցած հաջողությունների մասին: Ի դեպ, գործը, որով դերասանուհի Ա. Շահնազարյանը ներկայացել է փառատոնին բեմադրել է Վ. Շահվերդյանը:
ԱԳՆԵՍԱ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ լրագրողներին ասաց, որ ներկայացումից առաջ շատ էր հուզվում. «Պատասխանատվության զգացողություն կար, քանի որ գտնվում էի, ինչպես ասում են, մշակութային մայրաքաղաքում, ճանաչված թատերագետների առջեւ պետք է խաղայի: Անկեղծ ասած, ինքս ինձանից այնքան էլ գոհ չէի, որովհետեւ առողջական խնդիրներ ունեի: Սրտատրոփ սպասում էի քննարկման օրվան: Ես հաճելիորեն զարմացա. բոլոր մտահղացումները տեղ էին հասել ու արժանացել բարձր գնահատականի: Սակայն դա չէ կարեւորը: Ինձ համար առաջնային էր, թե ինչպես ներկայացումը կընդունի հանդիսատեսը. մենք բոլորս աշխատում ենք հանդիսատեսի համար: Ներկայացման հաջորդ, երբ դրսում կանգնած էի եւ սպասում էի հերթական ներկայացման, ինձ անծանոթ մարդիկ մոտեցան ու շնորհավորեցին: Մի կին էլ, ազգությամբ ռուս թաց աչքերով մոտեցավ գրկեց ու համբուրեց ինձ… Դա ինձ համար արդեն հաղթանակ էր»:
Նյութն ամբողջությամբ կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում»:
Նյութը, լուսանկարը եւ տեսանյութը`Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

