Տիգրան Սարգսյանին Արթուր Բաղդասարյանով փոխարինելու արեւմտյան ծրագիրը տապալվեց

Արխիվ 12-16

Տիգրան Սարգսյանին Արթուր Բաղդասարյանով փոխարինելու արեւմտյան ծրագիրը տապալվեց


ՕԵԿ-ի անսպասելի ընդդիմության մեջ հայտնվելը թեեւ բացատրվում է նրանով, որ Արթուր Բաղդասարյանին չտվեցին վարչապետի պաշտոնը, սակայն ունի մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվն այն է, որ երբ ՀՀ վարչապետի պաշտոնից դուրս մղվեց արեւմտամետի համբավ ունեցող նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, նույն արեւմուտքը փորձ կատարեց մեկ այլ արեւմտամետի՝ Արթուր Բաղդասարյանին տեղավորել ՀՀ վարչապետի պաշտոնում: Իսկ երբ դա չստացվեց, ակնհայտ էր, որ արեւմուտքին ձեռնտու էր թուլացնել հանրապետականին, որի համար կոալիցիայից դուրս հանել ՕԵԿ-ին, դարձնելով նրան սուպերպոպուլիստական ընդդիմություն: Նկատի է ունեցվել նաեւ այն գործոնը, որ ինչպես ԲՀԿ-ն այնպես էլ մնացած երեք ընդդիմադիր կուսակցությունները հաշվի են առնելու Հովիկ Աբրահամյանի գործոնը, այնքան էլ խիստ չեն քննադատելու նոր կառավարությունը: Այդ մեղմ քննադատության ֆոնին, սուպերակտիվություն է ցուցաբերելու ՕԵԿ-ը, ժողովրդի աչքին դառնալով ամենախիստ քննադատը: Ամենաուժեղ ընդդիմության համարումը ձեռք բերելուց հետո, ՕԵԿ-ը կունենա երկու տարբերակ, երկուսն էլ իր համար շահեկան՝ կամ կրկին անգամ կփոխանակի ընդդիմադիրի վարկանիշը նախարարական պաշտոնների հետ, կամ ընտրություններում կվերցնի ընդդիմության լիդերի համար անհրաժեշտ ձայները: Այս սցենարն է տեսնում նաեւ Տիգրան Սարգսյանի նախկին օգնական Հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը ասելով. <Հրաշալի քառյակը չի քննադատելու Հովիկ Աբրահամյանի կառավարությունն այնպես, ինչպես Տիգրան Սարգսյանինն էր քննադատում, եւ ՕԵԿ-ը սկսելու է ուժեղ քննադատել նոր կառավարությանը եւ մատնանշել բացթողումները, որովհետեւ նոր ձեւավորվող կառավարությունը լուրջ օպոնենտներ չի ունենալու>:

Ամենայն հավանականությամբ Տիգրան Սարգսյանին Արթուր Բաղդասարյանով փոխարինելու արեւմտյան ծրագիրը տապալվեց նաեւ ռուսների դիմադրության պատճառով: Դժվար թե Մոսկվայում մոռացած լինեին Արթուր Բաղդասարյանի 2003 թվականի բոցաշունչ ելույթները Կիեւի Մայդանում եւ 2007 թվականի մտերմիկ զրույցները անգլիական ու ֆրանսիական դիվանագետների հետ, որից հետո երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ա. Բաղդասարյանին դավաճան էր համարում: Այսպիսով ՀՀ քաղաքական-պետական վերնախավը միանգամից ձերբազատվեց երկու արեւմտամետ առանցքային գործիչներից, նախկին վարչապետից եւ Արթուր Բաղդասարյանից:

Սակայն Ա. Բաղդասարյանի հեռանալու մեջ ինչպես վերը նշեցիքն, կա նաեւ սուբյեկտիվ գործոն: Բանն այն  է, որ Ա. Բաղդասարյանի հարաբերությունները Հ. Աբրահամյանի հետ խիստ հակասական էին այն աստիճանի, որ նույնիսկ այդ երկու գործիչները իրար կարգին չէին էլ բարեւում: Բաղդասարյանը միշտ փորձում էր խախտել սուբորդինացիան, իշխանական բուրգում իրենից շատ ավելի բարձր պաշտոն զբաղեցնող ԱԺ նախագահի նկատմամբ, ինչը իհարկե չէր կարող թույլ տալ Հովիկ Աբրահամյանի նման պատվախնդիր գործիչը: Հետեւաբար վերջինս ՀՀ վարչապետ նշանակվելուց հետո, Ա. Բաղդասարյանը կամ պետք է ներեղություն խնդրեր իր պահվածքի համար Հովիկ Աբրահամյանից, կամ էլ կրկին փորձեր իրեն ընդդիմադիր դաշտում: Հաշվի առնելով ռուսների կարծիքը նրան մնում էր ընդամենը մեկ ելք՝  հեռանալ:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում