ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԴԵՊՔԵՐՆ ԱՐԱԳԱՑՐԵՑԻՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԵՄ ԱՍՈՑԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ

Արխիվ 12-16

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԴԵՊՔԵՐՆ ԱՐԱԳԱՑՐԵՑԻՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԵՄ ԱՍՈՑԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ

 

«Ապրիլի 14-ին տեղի ունեցավ Եվրամիության արտգործնախարարների հանդիպումը Լյուքսեմբուրգում, որտեղ ուկրաինական դեպքերից հետո անդրադարձան Մոլդովային եւ Վրաստանին»,- անդրադառնալով հարեւան Վրաստանի վերջին արտաքին քաղաքական զարգացումներին` այսօր ասուլիսի ժամանակ նշեց Վրաստանի հարցերով փորձագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆՆ ու հավելեց. «Այնտեղ հայտարարվեց, որ Վրաստանը եւ Մոլդովան կարող են ժամանակի ընթացքում դառնալ Եվրամիության անդամ երկիր: Խոսվեց նաեւ ԵՄ Ասոցացման պայմանագրի կարեւորության մասին, որը նախատեսվում է արդեն ստորագրել ոչ ուշ, քան հունիս ամսին: Հիշեցնեմ, որ սպասվում էր, թե սեպտեմբերից ոչ շուտ կստորագրվի, բայց ուկրաինական դեպքերն ազդեցին այդ ամենի վրա»: Ըստ Ջ.Մելիքյանի հետաքրքրական հարաբերություններ են ձեւավորվում ՆԱՏՕ-յի շրջանակներում, ինչը եւս կարելի է ուղղակի կապել ուկրաինական իրադարձությունների հետ. «Ապրիլի 10-ին հանդիպում եղավ ՆԱՏՕ-յի շրջանակներում եւ նույնիսկ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդից հնչեց հայտարարություն, որ ԱՄՆ-ն սատարում է Վրաստանին ՄԱՊ տրամադրելու գործընթացին: Բայց կան որոշ ՆԱՏՕ անդամ երկրներ, որոնք դեռեւս վստահ չեն, որ այդ քայլը պետք է արվի: Խոսվում է, որ գալիք ՆԱՏՕ-յի գագաթնաժողովին, որը տեղի կունենա Ուելսում, Վրաստանն աշխատելու է, որ իրեն շնորհեն այդ, սակայն այս պահի դրությամբ այդքան էլ վստահ չեմ, որ դա կարող է տեղի ունենալ»: Բանախոսը նաեւ խոսեց ռուս-վրացական հարաբերությունների մասին. «ՄԱՊ շնորհելը Վրաստանին Ռուսաստանի համար անընդունելի է, որովհետեւ դա նշանակում է, որ ՄԱՊ ստանալուց հետո այդ երկիրը հնարավոր է, որ ապագայում դառնա ՆԱՏՕ անդամ երկիր: Պարզ է, որ կարող է լինել կամ չլինել նման բան, բայց այդ ամենը զուտ մեսիջ է, ինչը շատ բացասական կարող են ռուսներն ընկալել»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում