Ապրիլի 19-ին Գյումրիում ծառատունկ էր
Արխիվ 12-16Ապրիլի 19-ին Գյումրիում ծառատունկ էր
Ապրիլի 19 ից Գյումրիում մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակների և ծառատունկի մեկամսյակը:
Այսօր արդեն քաղաքի տարբեր հատվածներում տնկվել են շուրջ 3000 հատ ծառ և 1200 հատ թուփ: Ծառատուկի մասնակիցներից Աննա Թադեւոսյանըմեզ հետ զրույցում նշեց. «Մենք շատ ենք կարեւորում նման ակցիաներն ու շաբաթօրյակները: Այսօրվա դրությամբ էտվում են հարյուրավոր ծառեր, որն էլ մեծ վնաս է պատճառում էկոլոգիային, բայց ոչինչ մենք պատրաստ ենք ուղղել մարդկանց սխալները եւ օրինակ ծառայել մեր աշխատանքով»:
Հիշեցնենք, որ ծառատունկին մասնակցել է նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

