ՆՇԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՋՈՒՍԻ ՀԵՐԹԱԿԱՆ PR-Ը ՉԷ
Արխիվ 12-16ՆՇԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՋՈՒՍԻ ՀԵՐԹԱԿԱՆ PR-Ը ՉԷ
Երեկվանից ամբողջ համացանցային մամուլը ողողված է երգչուհի ՋՈՒՍԻ եւ իր 50 ամյա ընկերոջ` Ֆրանսիայից ժամանած Ռիչարդի կայացած նշանադրության արարողության լուսանկարներով: Թեպետ, լուսանկարներն ու տեսանյութերը
առկա են ու փաստում են նշանադրությունը, բայց քանի որ երգչուհին միշտ աչքի է ընկել իր արտասովոր կերպարով, երգերով ու վարքագծով, շատերի կարծիքով այն Ջուսի լավ մտածված PR-ների շարքին է պատկանում:
Ուշագրավ է այն, որ այսօր Ջուսն արդեն ֆեյսբուքյան էջում փոխել է իր կարգավիճակը, դրանով եւս մեկ անգամ հաստատելով նշանադրությունը: Հուսանք, որ ֆրանսիացի փեսացուն էլ կհետեւի Ջուսի օրինակին:
«Իրավունքը» եւս շնորհավորելով երգչուհուն, երջանկություն ու մեծ սեր է մաղթում նրանց:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

