Գ. ԳԻՆՈՍՅԱՆ. «ԱԶԳԱՅԻՆ ՆԿԱՐԱԳԻՐ ԿԵՐՏՈՂ ՄՇԱԿՈ՞ՒՅԹ, ԹԵ՞ «ՄԱՄԱ ԼՅՈՒԲԱ» ԵՐԳՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՁԵՌՆԱՐԿ»
Արխիվ 12-16
Գ. ԳԻՆՈՍՅԱՆ. «ԱԶԳԱՅԻՆ ՆԿԱՐԱԳԻՐ ԿԵՐՏՈՂ ՄՇԱԿՈ՞ՒՅԹ, ԹԵ՞ «ՄԱՄԱ ԼՅՈՒԲԱ» ԵՐԳՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՁԵՌՆԱՐԿ»
Այս օրերին, երբ դեռ պարզ չէ, թե ո՞վ կլինի ՀՀ մշակույթի նախարար, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում նշեց, որ ով էլ ուզում է լինի, մշակութային իրավիճակը փրկելը ոչ թե նախարարի, այլ` բարձր տեղերում որոշվող մշակութային քաղաքականության խնդիրն է: «Չեմ կարծում, որ հենց նախարարն է որոշում ամեն ինչ, այդ հարցերը ավելի բարձր գործառույթ են` ավելի բարձր օղակներում: Պիտի նախեւառաջ մշակույթի նախարարի առջեւ դրված առաջադրանքը հստակ լինի. ազգային մշակույթի զարգացում, համախառն արտադրանք, թե՞ կոնկրետ ավելի գլոբալ բաներ: Բայց որ մշակութային քաղաքականություն չկա, եւ դա շատ ավելի բարձր ատյաներում որոշելիք ժանր է, ինձ համար հստակ է: Վստահ եմ, որ ոչ ոք չի կարող ինչ-որ բան փոխել այս ոլորտում: Ոչ թե չկան մարդիկ, որոնք կարող են փոխել, պարզապես, մոտավորապես ասենք` բեռնատար մեքենայի ղեկը փոխելով` նրան փափկություն, հարմարավետություն չես տա... Մեզ` մեր ղեկավարությանը, պետք է հասկանալ, թե ինչպիսի՞ մեքենա է պետք, ազգային նկարագիր կերտող մշակո՞ւյթ, թե՞ շոու, ինչպես որ այսօր է` Հանրապետության հրապարակում «Մամա Լյուբա երգող» մշակութային ձեռնարկներ, թե՞ ազգային նկարագիրը վերականգնող ու վերածնող մշակույթ»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ. Զրույցն ամբողջությամբ կարդացե՛ք տպագիր "Իրավունքի" առաջիկա համարում:

