ՅԱՆՈՒԿՈՎԻՉՆ ԱՅՍ ԿԻՐԱԿԻ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ԴՈՆԵ՞ՑԿ
Արխիվ 12-16ՅԱՆՈՒԿՈՎԻՉՆ ԱՅՍ ԿԻՐԱԿԻ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ԴՈՆԵ՞ՑԿ
Regnum գործակալությունը, հղում անելով Ուկրաինայում Լեհաստանի դեսպանատանը, հայտնում է, որ ապրիլի 20-ին, Ուկրաինայի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ով այժմ գտնվում է ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում, կվերադառնա Ուկրաինա, ավելի կոնկրետ` Դոնեցկ: Ընդ որում` փաստ չէ` ապագայում Դոնեցկը կշարունակի՞ մնալ Ուկրաինայի կազմում: Այս կապակցությամբ Կիևում լեհական դեսպանատան աղբյուրը հայտարարել է. «Այս կիրակի Յանուկովիչին Դոնեցկ կվերադարձնեն։ Ըստ իմ տվյալների` Կրեմլը դեռ չի կողմնորոշվել Դոնբասի հասարակական֊-քաղաքական հարցում։ Դիտարկվում է 2 տարբերակ` այն կարող է լինել ինչպես Դոնեցկի անկախ հանրապետություն, այնպես էլ, Ղրիմի օրինակով, Ռուսաստանի Դաշնության կազմում դաշնային շրջան»: Այնպես որ` Յանուկովիչը վերադառնում է, բայց ո՞ւր, դեռ պարզ չէ:
Ուկրաինական ТСН-ն հայտնում է, որ Բերդյանսկ քաղաքում արդեն սկսվել են պատրաստվել Յանուկովիչի վերադարձին, քանի որ, որոշ տեղեկությունների համաձայն, նա Ուկրաինա կվերադառնա հենց այդ քաղաքով: Մասնավորապես` ակտիվացել են Ազգային անվտանգության ծառայության աշխատանքները` դեպի քաղաք տանող ճանապարհները փակ են, բոլոր մեքենաները ստուգվում են: Բացի այդ` հաղորդվում է, որ երեկ հրաման է արձակվել չհսկել քաղաքի օդային տարածքը, հավանաբար, որպեսզի Յանուկովիչը կարողանա վայրէջք կատարել:

