ԷՐԴՈՂԱՆԻ ԵՎ ԳՅՈՒԼԻ ՋՐԵՐԸ ՄԻ ԱՌՎՈՎ ՉԵՆ ՀՈՍՈՒՄ
Արխիվ 12-16ԷՐԴՈՂԱՆԻ ԵՎ ԳՅՈՒԼԻ ՋՐԵՐԸ ՄԻ ԱՌՎՈՎ ՉԵՆ ՀՈՍՈՒՄ
Երեկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայտարարությունը մեծ աղմուկ էր բարձրացրել երկրում: Նա հայտնել էր, որ ապագայի հետ կապված քաղաքական ծրագրեր չունի, ինչը հանգեցնում էր այն մտքին, որ նախագահական ընտրություններից հետո նա հեռանալու է քաղաքականությունից: Ըստ Haberler-ի՝ նախագահական ընտրությունների շրջանակներում Գյուլի և վարչապետ Էրդողանի ծրագրերը միմյանց չեն համապատասխանում, եւ լուրեր են տարածվել, թե Աբդուլլահ Գյուլը պատրաստվում է դուրս գալ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից: Պնդում են նաև, որ Էրդողանի կուսակցությունից դուրս գալը չի նշանակում քաղաքականությունից հեռանալ. Էրդողանի կուսակցությունում ունեցած ներդրման եւ փորձառության հիման վրա Գյուլը նոր կուսակցություն կարող է հիմնել:

