«ԶԱՐՈՒՀԻ» ԱՄՍԱԳՐԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ ՖՈՏՈՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱԹՈՂ ՃԱՆԱՉԵՑԻՆ ԼԻԱ ԲԵՅԲՈՒԹՅԱՆԻՆ

Արխիվ 12-16

«ԶԱՐՈՒՀԻ» ԱՄՍԱԳՐԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ ՖՈՏՈՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱԹՈՂ ՃԱՆԱՉԵՑԻՆ ԼԻԱ ԲԵՅԲՈՒԹՅԱՆԻՆ

 

Արդեն մի քանի տարի է «Թոփ մոդել Հայաստան պրոդաքշն» ասոցիացիայի կողմից Հայաստանի տարբեր համայնքներում անցկացվում է «Թոփ մոդել» մրցույթը, որի տեղեկատվական գործընկերն է «Զարուհի» ամսագիրն ու www.zaruhi.com կայքը: Հերթական մրցույթը Երևանի Ավան համայնքում էր` «Թոփ մոդել Երևան 2014»: Մինչ մրցույթը մեկ շաբաթ շարունակ բոլոր մասնակիցների լուսանկարների օգտին հնարավորություն ունեցան ակտիվորեն քվեարկելու «Զարուհի» ամսագրի հավատարիմ ընթերցողներն իրենց նախընտրած մասնակցի օգտին:

Ֆոտոմրցույթի քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց 5-ամյա ԼԻԱ ԲԵՅԲՈՒԹՅԱՆԸ, ով հավաքել էր առավելագույն ձայները: Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցում էին երեք տարիքային խմբեր` կրտսեր, ավագ և միջին: Լիան հանդես էր գալիս կրտսեր տարիքային խմբում: «Զարուհի» ամսագիրը հավատարիմ մնալով իր սկզբունքերին, զրուցեց փոքրիկ Լիայի հետ և պարզեց, որ սա նրա առաջին մրցույթը չէ, որ մասնակցում է: «Թոփ մոդել Երևան 2014» մրցույթին մասնակցել է իր պարուսույցի խորհրդով, իսկ հետո` մայրն է իրեն տարել նախընտրական փուլին մասնակցելու համար: Նախընտրական փուլն անցնելուց հետո հաղթահարել է նաև հաջորդ փուլերը: «Բոլորի լուսանկարներն էլ գեղեցիկ էին, բայց իմն ավելի գեղեցի էր, դրա համար էլ ես հաղթեցի», անկեղծանում է փոքրիկ Լիան և ասում, որ մրցույթի ընթացքում հասցրել է նաև շատ ընկերներ ձեռք բերել: Լիան հաճախում է լողի, պարի և նկարչության խմբակների: Նա արդեն որոշել է. երբ մեծանա դառնալու է դերասանուհի, երգչուհի և նկարչուհի, ինչպես նաև շարունակելու է մասնակցել զանազան մրցույթների:

Լիայի մայրիկի բնորոշմամբ, աղջնակը աշխույժ երեխա է, ով սիրում է միշտ զբաղվել որևէ բանով, նկարել, պարել, երգել և տիկնիկների համար շորեր կարել: Մայրիկի խոսքով` դստեր մոտ ավելի շատ զարգացած է դերասանական ձիրքը, նա կարծում է, որ Լիան դերասանուհի կդառնա: Ազատ ժամանակ Լիան սիրում է ջրաներկով նկարել, իսկ ամենից շատ արևներ է նկարում: Ի դեպ, մեզ հետ զրույցում Լիան իրեն հատուկ աշխուժությամբ իր խոսքը անընդմեջ ընդմիջում էր որևէ պարով կամ պարային շարժմամբ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում